ՌԴ-ում ՀՀ ԱԻՆ ներկայացուցչի ուղեկցությամբ այսօր Վլադիկավկազի օդանավակայանում վայրէջք կկատարի ՌԴ ԱԻՆ ինքնաթիռը, որով նախատեսվում է Հայաստան տեղափոխել ՀՀ 156 քաղաքացի: Երթուղու ընթացքի և ժամանման մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
Հունիսի 29-ին, ժամը 10.34-ին տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Արուճ գյուղի բնակիչներից մեկն իր տանը փորձում է ինքնասպանություն գործել:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ այսօր` ժամը 11.00-ին «Գառնի-Երևան» ջրատարի վրա տեղի ունեցած վթարի հետևանքով դադարեցվել է հետևյալ տարածքների ջրամատակարարումը:
Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ամուսինը հղի կնոջը տեղափոխել է Մարգարյան հիվանդանոց և որոշ ժամանակ անց տեղեկացվել է, որ նորածինը մահացել է:
Հռոմի Ֆրանցիսկոս պապը Instagram–ի իր էջում տեսանյութ է հրապարակել, որը ներկայացնում է նրա հայաստանյան այցի պատմությունը։
Հանրապետության տարածքը այսօր և վաղը կշարունակի գտնվել հարավից ներթափանցող արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում:
Նախնական տեղեկություններով Ստամբուլի օդանավակայանում պայթյունի հետևանքով տուժածների շրջանում հայեր չկան:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունիսի 29-ի ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:
Հունիսի 29-ին, ժամը 03.28-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հաղթանակի կամրջից երիտասարդ տղամարդը փորձում է ցած նետվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Յուրաքանչյուր ցանկացող կարող է անվճար այն կատարել նույնիսկ շահույթ ստանալու համար: Լոս Անջելեսում (Կալիֆոռնիայի նահանգ) ֆեդերալ դատավոր Ջորջ Քինգը հաստատել է սույն դատավեճի կարգավորման շուրջ վերջնական համաձայնությունը:
CPSC-ի տվյալներով՝ առնվազն 36 երեխա է տուժել այդ պահարանների ընկնելու հետևանքով, իսկ զոհերի թիվը հասնում է վեցի:
«Բոյի մեջ են մտնում, լավ դուրս են գալիս։ Ապրիլի 3-ին ասում են՝ թուրքերը եկան թե ինչ։ Երեք հոգի՝ լենինականցին, դիլիջանցին և ինքը, նստում են տանկն ու գնում առաջ։ Լավ խփում են՝ կրակոց, այս կողմ, այն կողմ։ Հրամանատարը ետ է կանչում, թե՝ հերի՛ք է, եկե՛ք։ Թեքվում են, որ գան, այդ ժամանակ սնարյադով խփում են։ Երեքն էլ չկան…»,- ասում է Բենիամինի հայրը։
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունիսի 29-ին ժամը 10.00-20.00 կդադարեցվի Նոր Նորք վարչական շրջանի 5-րդ զանգվածի և Նորք-Մարաշ վարչական շրջանի ջրամատակարարումը:
«Փաստինֆո»-ի տեղեկություններով, դատախազի որոշմամբ փոխվել է պաշտոնեական դիրքը չարաշահելու մեջ մեղադրվող գեներալ-մայոր Մելսիկ Չիլինգարյանի խափանման միջոց կալանավորումը՝ չհեռանալու ստորագրության:
Հունիսի 22-ին, ժամը 17.50-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության oպերատիվ կառավարման կենտրոնից Կենտրոնականի բաժնում հաղորդում էր ստացվել, որ իրենց է զանգահարել 1983 թ. ծնված Սիրվարդ Դ.-ն և հայտնել, որ ժամը 17.30-ին Մաշտոցի պողոտայի թիվ 10 հասցեի մոտ` թիվ 27 երթուղային ավտոբուսի սրահում, իր պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է գումար:
Չորեքշաբթի օրը եթեր կհեռարձակվի «Արմքոմեդի» քաղաքական երգիծական հաղորդման 500-րդ հոբելյանական թողարկումը:
Առաջիկա 15 տարվա ընթացքում աշխարհում մինչեւ հինգ տարեկան 69 մլն երեխա կարող է մահանալ բուժելի վարակներից ու հիվանդություններից, որոնք կարելի է կանխել: Այս մասին են վկայում ՅՈՒՆԻՍԵՖ-ի վերջին զեկույցի տվյալները:
Թմրանյութը թաքցրել էր դեղնավուն մածուկով պլաստիկ տարաներում:
Սրտաբան Ալբերտ Զոհրաբյանը հորդորում է արևի ճառագայթներից հեռու մնալ, քանի որ աԱմառային շոգը և տապը բացասաբար են ազդում մարդու սրտի աշխատանքի վրա: Նրա խոսքով՝ շոգ և տապ եղանակին մարդու մոտ տեղի ունենում օրգանիզմի լայնացում, որի հետևանքով ճնշման տատանումներ են սկվում:
Սպանության և ապօրինի զենք կրելու մեղադրանքով հետախուզվողը բերման ենթարկվեց:
Տեղեկատվություն է ստացվել, որ Ժամը 20.30-ի սահմաններում Շիրակի մարզի Մայիսյան գյուղի բնակիչ 1997թ. ծնված Հ. Հ.-ն ինքնուրույն վերադարձել է տուն:
The New York Times թերթում հրապարակված հարցազրույցում ԷՄԳ-ի գործադիր տնօրեն Ֆաթիհ Բիրոլը հայտարարել է. «Մենք պետք է պատասխանենք այսօրվա մարտահրավերներին, դա նշանակում է, որ մենք պետք է ավելի սերտորեն աշխատենք էներգետիկայի եւ տնտեսության նոր զարգացող ճյուղերի հետ»:
Հունիսի 28-ն այսուհետ հիշարժան օր է ոստիկանության կրթահամալիրի կենսագրության մեջ. կրթօջախի տարածքում բացվեց Եղիշե Չարենցի հուշարձանը:
«Անհավասարությունը ոչ անխուսափելի է, ոչ էլ` անհաղթահարելի»,- ասված է զեկույցում: Առավել խոցելի երեխաների վերաբերյալ ավելի ստույգ տվյալներ, համալիր լուծումներ երեխաների խնդիրների հաղթահարման հարցում, նորարար լուծումներ հին խնդիրների լուծման հարցում, ավելի արդար ներդրումներ և համայնքների ավելի մեծ ներգրավվածություն. սրանք են այն միջոցները, որ կօգնեն հավասարեցնել խաղի կանոնները երեխաների համար:
Հունիսի 26-ին, ժամը 17.55-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել 1985 թ. ծնված Լիանա Ա.-ն և հայտնել, որ նույն օրը, ժամը 17.30-ին, իրենց շենքի մոտ անհայտ անձը բացահայտ հափշտակել է պարանոցի ոսկյա շղթան` կախազարդով, ու դիմել փախուստի:
«Սոչի. արվեստ. խաղաղություն» միջազգային փառատոնին մասնակցելու նպատակով Սոչի մեկնած հայկական «ՀայԱրտ» համույթի սաները, նրանց մանկավարժներն ու ծնողները հունիսի 28-ին`ժամը 19:00-ին լաստանավով կուղևորվեն նախ` Բաթում, ապա` Երևան: Նրանք Ռուսաստանից վերադառնալու դժվարություններ ունեին Վերին Լարսի անցակետի փակվելու հետևանքով:
Տրանսպորտային միջոցը փոխելիս (օտարելիս) մեծ պահանջարկ ունեցող համարանիշն օգտագործողն այն ի պահ է հանձնում ՃՈ հաշվառման-քննակական ստորաբաժանում
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում շարունակվում է Հրազդանի կիրճում հունիսի 23-ին տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական հեռագիր է հղել Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ, կինոօպերատոր Լաերտ Պողոսյանին՝ ծննդյան 85-րդ տարեդարձի առթիվ:
Մոսկվայի քաղաքային դատարանը օրինական է համարել գործարար Լևոն Հայրապետյանի նկատմամբ կայացրած դատավճիռը, ով դատապարտվել է 4 տարվա ազատազրկման 700 հազար դոլար յուրացնելու գործի շրջանակում, հայտնում է TASS-ը: