Բաժիններ՝

«Այդ պահին ինձ մոտեցավ մի մարդ և ասաց, թե՝ ես, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Լևոն Տեր-Պետրոսյանը նույն մարդն ենք». միջադեպի մասին պատմում է Հրանտ Բագրատյանը

ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանի հետ ոստիկաններ են հանդիպել, որոնց պատգամավորը ներկայացրել է Ազգային ժողովի դիմաց իր և բողոքի ակցիայի մասնակցի միջև արձանագրված միջադեպի մանրամասները: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում պատգամավորը նշեց, որ ոստիկաններին ներկայացրել է տեղի ունեցածը և հայտնել, որ մարմնական վնասվ ածքներ չի ստացել:

Հրանտ Բագրատյանը ներկայացրեց նաև միջադեպի մանրամասները: «Ես դուրս էի գալիս, մարդիկ բողոքի ցույց էին անում հակաօդային պաշտպանության միավորված համակարգի համաձայնագրին դեմ: Ինձ որ տեսան, ասեցին՝ «բացատրեք այդ համաձայնագիրը»: Բացատրեցի: Ասացի, որ վարչապետ եղած տարիների իմ առաջին գործերից մեկը ՀՕՊ համակարգի ստեղծումն է եղել, ինչն էլ բացատրել եմ ցուցարարներին: Այդ պահին ինձ մոտեցավ մի մարդ և ասաց, թե՝ ես, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Լևոն Տեր-Պետրոսյանը նույն մարդն ենք»,- նշեց նա:

Պատգամավորի համար անհասկանալի է եղել քաղաքացու դիտարկումը, և նույն պահին վերջինս պլաստմասսայե դատարկ շշով հարվածել է Բագրատյանի գոտկատեղին: «Հիմա թե դժգոհ էր, թե ուզում էր մի բան ցույց տար, թե ուղարկած մարդ էր, ինչ էր, չգիտեմ: Բոլորին հարցրել եմ՝ նրան ոչ ոք չէր ճանաչում: Ես նույնիսկ սաստեցի ցուցարարներին, որ եթե միտինգի եք գալիս, ես ձեզ բացատրում եմ՝ իմացեք, թե ով է ձեր կողքին կանգնած»,- ասաց պատգամավորը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս