
Վթարային և պլանային ջրանջատումներ Կենտրոնում և Շենգավիթում

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին առաջիկա օրերին սպասվող ջրամատակարարման հետևյալ ընդհատումների մասին:
- Վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված` ս.թ. հունիսի 28-ին ժամը 10.00-17.00 կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի` Պուշկինի փող. 49, 51, 58, 60, 62, Փարպեցու փող. 9, 9Ա, 11, 11Ա, Թումանյան փող. 1-ին անցուղու 5 համարների ջրամատակարարումը:
- Պլանային աշխատանքներով պայմանավորված` ս.թ. հունիսի 29-ին ժամը 10.00-ից մինչև հունիսի 30-ը ժամը 07.00-ն կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի` Գ.Նժդեհի, Սևանի, Գորգագործների, Արշակունյաց, Շահամիրյան, Ֆրունզեի, Ս.Սարգսյան, Մայիսի 9-ի, Մխչյան, Վերին Շենգավիթ թաղամասի 1-ին, 2-րդ փողոցների, Կոտովսկու, Մուսայելյան, Պատկանյան, Մադոյան, Օդեսայի, Հրազդանի, Սմբատ Զորավարի, Ղարիբջանյան, Եղբայրության, Մանթաշյան, Մանանդյան, Շևչենկոյի, Նիզամու, Մասիսի փողոցների ու նրբանցքների, Արին-Բերդի փող. 3-րդ, 5-րդ նրբանցքների, Չեխովի փող. 1-ից-21, Բագրատունյաց 41-ից բարձր համարների, Ներքին Շենգավիթ թաղամասի ջրամատակարարումը: Իսկ Շենգավիթի մյուս հատվածներում կդադարեցվի 4-րդից բարձր հարկերի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: