Միացյալ Նահանգների Indecline ոչ կառավարական կազմակերպությունը, որը միավորում է տարբեր ոլորտների ստեղծագործական աշխատողների, օգոստոսի 18-ին ամբողջ հասակով մերկ միլիարդատեր Դոնալդ Թրամպի հինգ արձաններ է կանգնեցրել երկրի խոշոր քաղաքներում:
Օգոստոսի 19-ին, ժամը 07.49-ին տեղեկատվություն է ստացվել, որ Մ-2 Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ Արփի գյուղի մոտակա «Արփի ԳԱԶ» գազալցակայանում լիցքավորման ժամանակ ՍՊԸ-ում «ԻԺ-412» մակնիշի առանց պ/հ ավտոմեքենայի գազի բալոնը պայթել է. տուժածներ չկան:
ՄԱԿ-ը երեկ առաջին անգամ հրապարակավ խոստովանել է, որ դերակատարում է ունեցել 2010թ. Հայիթիում խոլերայի համաճարակի առաջացման հարցում, հայտնում է TASS-ը:
«Ավրորա» անդրանիկ մրցանակի 1 միլիոն դոլարի նվիրատվությունն ուղղվելու է Ռուանդայում, Եթովպիայում, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում եւ Բրազիլիայում իրականացվող նախագծերին՝ պայքարելու մանկական աղքատության դեմ եւ նպաստելու փախստական երեխաներին ու որբերին ցուցաբերվող աջակցությանը։
Գերմանիայի ներքին գործերի նախարար Թոմաս դե Մեզյերը հայտարարել է, որ ամբողջությամբ կնոջ մարմինը ծածկող հագուստը, որը կրում են մուսուլմանուհիները, չի համապատասխանում գերմանական հասարակությանը: Այս մասին հայտնում է BBC-ն:
Հայաաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, մեր ունեցած տեղեկություններով, հաջորդ շաբաթ կվերադառնա Հայաստան: Նա Հայաստանից հեռացել էր մոտ 3 շաբաթ առաջ տեղի ունեցած մի փոքր միջադեպի պատճառով:
Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիադայի ժամանակ զոհված՝ թիաոլորասահքի Գերմանիայի օլիմպիական հավաքականի մարզիչ Շտեֆան Հենցեն օրգանների դոնոր է դարձել չորս մարդու համար: Այս մասին հայտնել է Die Welt հրատարակությունը:
Airlander 10-ը, որը համատեղում է ինքնաթիռն ու դիրիժաբլը, օդ է բարձրացել Անգլիայի Բերդֆորդշիրի կոմսության Քարդինքթոն օդանավակայանից: Օդանավի երկարությունը 92 մետր է, դա ութ մետրով երկար Է աշխարհում ամենամեծ ինքնաթիռից՝ Ան-224 «Մրիյա»-ից:
Չինաստանի Հունանի նահանգի բնակչուհի Վան Շին սահմանել է Գիննեսի ռեկորդների գրքին արժանի համաշխարհային ռեկորդ՝ 17-րդ ամիսն սպասելով երեխայի լույս աշխարհ գալուն: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Չժունգո ժիբաո» թերթը:
Մարդիկ, որոնք գրանցված են սոցիալական ցանցերում եւ փորձում են ցուցադրել իրենց ոչ հատուկ գծեր, հակված են սթրեսի եւ մեկուսացված կենսակերպ վարելու:
«Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ, բնապահպան Կարինե Դանիելյանի պնդմամբ՝ Հայաստանում տարեկան 40 միլիոն տոննա արդյունաբերական թափոն է առաջանում և 2.5 միլիոն տոննա կոմունալ թափոն: Ըստ նրա՝ Հայաստանում արդյունաբերական աղբի 1.3 տոկոսն է վերամշակվում, իսկ կոմունալ աղբի 0.3 տոկոսը:
Արգենտինայի դատարանը սկսել է հետաքննել իսպանացի պոետ Ֆեդերիկո Գարսիա Լորկայի մահվան հանգամանքները, հայտնում է BBC-ն:
Օգոստոսի 18-ին, ժամը 18.01-ին ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Գորիս ավտոճանապարհի 3-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ կառավարությունը հաստատեց կենդանական աշխարհի օբյեկտների (որսահանդակների) պահպանության, պաշտպանության, օգտագործման կարգը և որսահանդակների ցանկը:
Օգոստոսի 17-ին, ժամը 21.35-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները Երևանի Բագրատունյաց փողոցի թիվ 51 հասցեի մոտից, գողություն կատարելու և զենք պահելու ու կրելու կասկածանքով, բերման են ենթարկել 1975 թ. ծնված Արա Կ.-ին:
Դատախազությունը բողոքարկել է Տուլայի շրջանում վթարի ենթարկված Մոսկվա-Երևան ավտոբուսի վարորդ Գառնիկ Հարությունյանի դատավճիռը:
Օգոստոսի 19-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավային՝ 2-7 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը օգոստոսի 19-20-ը կբարձրանա 2-3 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի:
«Մերսեդեսից» 31.000 եվրո և 10.000 վրացական լարի գողացողին հայտնաբերեցին:
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանն անդրադարձել է «Հիմնադիր խորհրդարան»-ի ներկայացուցիչ Ալեք Ենիգոմշյանի այն հայտարարությանը, թե հուլիսյան դեպքերից հետո ծառայողների մեծ արտահոսք է սկսվել ոստիկանությունից:
Կիսկառույց եկեղեցուց ծուխ է նկատվումՕգոստոսի 18-ին, ժամը 16.50-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Աթոյան փողոցի անցուղու թիվ 12/3 շենքի մոտակայքում գտնվող կիսկառույց եկեղեցուց ծուխ է նկատվում:
Իջևանում 50-ամյա տղամարդու սպանության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով մեղադրյալ Ա.Շահինյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը դատարանն այսօր վերահաստատել է:
ՀՀ էկոնոմիկայի նախարարության, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի և «Նեյշնլ Ինսթրումենթս-Արմենիա» կազմակերպության կողմից կազմակերպված Ինժեներական քաղաքի ճարտարապետական հայեցակարգերի մրցույթի հաղթողներն արդեն հայտնի են: Երրորդ մրցանակային տեղն է զբաղեցրել Հասմիկ Բաբայանի (ծածկագիր 37964) նախագիծը՝ արժանանալով 350 հազար ՀՀ դրամ մրցանակի:
Արձանագրված պատահարների հետևանքով զոհվել է 229 և տուժել 4 հազար 119 մարդ: Խանգելդյանը նկատեց, որ փոքր-ինչ աճ է արձանագրվել թունավորումից տուժողների թվաքանակում: «Թունավորումների վիճակագրության մեջ ունենք նվազում` գրանցվել է 11 զոհ, անցած տարի 22 է եղել»,- ասաց նա:
Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու քաղաքացու ավտոմեքենայից գողություն կատարած անձի ինքնությունը։
Սիրիացի հակակառավարական ակտիվիստները հրապարակել են շոկային կադրեր` սիրիացի փոքրիկ տղայի մասնակցությամբ, որը փրկվել է Հալեպ քաղաքին հասցված ավիահարվածներից:
Այս մասին այսօր Պավել Մանուկյանի որդու՝ Արամ Մանուկյանի գործով վերաքննիչ բողոքի քննությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց նրա պաշտպան Ինեսսա Պետրոսյանը:
Հիշեցնենք, որ Երևանում անցկացված «օրենքով գողերի» լայմասշտաբ հավաքին որոշում էր կայացվել ժամանակավորապես դադարեցնել Լենքորանսկու լիազորությունները: Նրան կասկածում էին 2013թ. Ասլան Ուսոյանի (Դեդ Հասան) գնդակահարությանն առնչություն ունենալու մեջ:
«Ինքներդ եք տեսնում՝ ինչի՞ հասան տղաները, բայց ունեցանք 3 ոստիկանի մահ, չէ՞ որ նրանք էլ հայ են, ինչքան էլ բողոքենք Ոստիկանության գործողություններից, մենք հասկանում ենք, որ նրանցից ամեն մեկը մի ընտանիքի ճրագ էր: Նրանք այնտեղ կանգնած՝ փորձում էին պաշտպանել մեր պետականության շահերը, խոսքը չի վերաբերում Սարի Թաղի իրադարձություններին, որը նույնպես դատապարտելի է, բայց չէ՞ որ տղաների արարքի մեջ էլ դատապարտելի բաներ կան»,- նշեց Լ. Սարգսյանը:
Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ դեսպանորդ Ստաֆան դե Միստուրան հայտարարել է, որ մարդասիրական օգնությամբ ոչ մի շարասյան օգոստոսին չի հասել Սիրիայի պաշարված շրջաններ, այդ թվում` Հալեպ քաղաք, հայտնում է Reuters-ը:
ՀՀ կառավարությունը փոփոխություններ կատարեց Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի կառուցվածքում, ինչը պայմանավորված է նախարարության գործառույթների առավել լիարժեք իրականացմամբ և նրա գործունեության արդյունավետության բարձրացմամբ: