Վրացական, ամերիկյան և թուրքական ծառայություններն արդեն 5 օր է` որոնում են Վրաստանի զինված ուժերի հատուկ ծառայությունների երկու զինծառայողների, որոնք կորել են Աջարիայի Գոնիո շրջանում մարտիկ-ջրասույզների ուսումնական կուրսերի ընթացքում:
«Ազադլըգ»-ը գրում է, որ ներկայում Ադրբեջանի գլխավոր դատախազության ծանր հանցագործությունների գծով հետաքննչական վարչության աշխատակիցները խուզարկություն են անցկացնում Ամիրովի բնակարանում:
Երեկ «Դատապարտյալների հիվանդանոցում» վիրահատվել է ազատամարտիկ, «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Պավել Մանուկյանը: ArmLur.am-ի հետ զրույցում Պավել Մանուկյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանը հայտնել է, որ իր տեղեկություններով` Պավել Մանուկյանը վիրահատությունից հետո նորմալ է իրեն զգացել:
Օգոստոսի 20-ին, ժամը 01.57-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Զորավար Անդրանիկի փողոցում գտնվող եկեղեցու մոտակա շենքերից մեկի վերելակը խափանվել է, քաղաքացիները մնացել են ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Անդրիաս Ղուկասյանը, ով արդեն 20 օր է, ինչ հացադուլի մեջ է Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկում, ուղերձով դիմել է Վարուժան Ավետիսյանին, Պավլիկ Մանուկյանին, Դավիթ Սանասարյանին, բոլոր պայքարակից ընկերներին ու սրտացավ մարդկանց:
Մենք բոլորս էլ քաջ գիտենք, որ Դուք ծառայելով մեր ընդհանուր Հայրենիքին և հայ ժողովրդին երբեք չեք մոռանում եզդի ժողովրդին, ինչպես ուրախության այնպես էլ ցավոք տխրության պահերին: 2014թ. օգոստոս ամսից միչև օրս շարունակվող Իրաքի եզդիաբնակ անգալ նահանգի ժողովրդի ցեղասպանությունը: Իրականացնելով ձեր վեհ առաքելությունը Դուք Աշխարհով մեկ կոչ արեցիք սատարել եզդի ժողովրդին, աղոթեցիք առ Աստված անմեղ զոհերի համար:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 20-ի ժամը 09.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:
Հուլիսի 24-ին Բերդի տարածաշրջանի Չինչին գյուղի բնակիչ, 1934թ. ծնված Խորեն Կարապետյանը տնից դուրս է եկել եւ այլեւս չի վերադարձել: Նա անհետացել է Վարդավառին: Խ. Կարապետյանը գյուղում բնակվում էր իր կնոջ եւ որդու հետ:
Օգոստոսի 19-ին ոստիկանության Իջևանի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 22.10-ի սահմաններում 1979 թ. ծնված Վահան Ս.-ի վարած տրակտորը Իջևանի «Տանձուտի յալ» կոչվող սարամասում խոտ հավաքելու ժամանակ շրջվել է:
Մայրն ու քույրն ասում են, որ Գոռը չի սիրում, երբ իրենք կամ հարեւանները խոսում են, թե օլիմպիական արծաթ նվաճած Գոռ Մինասյանն ապրում է տնակում:
Պետական բյուջեից միայն 2016թ. 127,2 մլն դրամ կամ մոտ կես մլն դոլար է հատկացվում կառավարության շենքի դիմացը՝ Տիգրան Մեծ 4 հասցեում գտնվող «Հանարդնախագիծ» ընկերությանը 2150քմ տարածքի վարձակալման համար: Այդ տարածքում են տեղակայված Ֆինանսների նախարարության որոշ ստորաբաժանումներ:
Ուսումնական փուլի մեկնարկի կապակցությամբ զինված ուժերի զորամասերում անցկացված հանդիսավոր միտինգներին մասակցել են ՀՀ ՊՆ, ԶՈՒ, ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի ներկայացուցիչները:
Օգոստոսի 19-ին, ժամը 3.30-ի սահմաններում, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Երևանի Աճառյան փողոցում բախվել է մայթեզրին կայանված «Տոյոտա» և «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենաների, ապա վրաերթի է ենթարկել 1983 թ. ծնված Միշա Հ.-ին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Այս բոլոր տարիների ընթացքում Դուք անձնվիրաբար ծառայել եք Հայրենիքին ու հարազատ ժողովրդին: Այսօր էլ շարունակում եք Ձեր անգնահատելի նպաստը բերել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու զորացման, պետություն-եկեղեցի կապերի զարգացման, միջեկեղեցական փոխգործակցության խորացման, Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ամրապնդման հայրենանվեր գործին:
Օգոստոսի 20-ին, ժամը 02.39-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Նոյ թաղամասի տներից մեկի մուտքի դիմաց հայտնաբերվել է կասկածելի փաթեթ. անհրաժեշտ է օգնություն:
Այսօր՝ օգոստոսի 20-ին, լրանում է ԱԺ պատգամավոր, ՀՀԿ-ական Առաքել Մովսիսյանի՝ Շմայսի 50-ամյակը, սակայն ծննդյան տոնակատարությունը կկայանա օգոստոսի 21-ին՝ «Օջախ» ռեստորանում:
Օգոստոսի 19-20-ը ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Բարսելոնայի ամենաշքեղ 2 ռեստորաններից մեկի՝ «Յուբարի»-ի սեփականատեր, հայազգի գործարար Արման Մայիլյանը մեկ ամիս անազատության մեջ մնալուց հետո օրերս ազատ է արձակվել։ Այս մասին Մայիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել։
Օգոստոսի 19-ի լույս 20-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 25 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 220 կրակոց:
Ֆանտազիայի ժանրի հնդկական հեռուստասերիալի պատճառով վեճ է սկսվել Բանգլադեշի արեւելքի գյուղերից մեկում, ինչի հետեւանքով 100 մարդ է վիրավորվել: Այս մասին հայտնել է France-Presse գործակալությունը՝ վկայակոչելով ոստիկանությանը:
Deutsche Bank-ի նախկին ռիսկ-մենեջեր Էրիկ Բեն Արցին հրաժարվել Է ԱՄՆ-ի Արժեթղթերի եւ սակարանների հանձնաժողովի՝ 8,25 միլիոն դոլարի չափով վարձատրումից՝ բանկում տեղ գտած մեքենայությունների մերկացման համար: Այս մասին հաղորդել է The Financial Times-ը:
Օգոստոսի 20-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավային՝ 2-7 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Ոտքերով աշխատող ձեռնատ նետաձիգ Մեթ Սթացմանն ինտերնետ-հանրությանը պատմել է իր կյանքի մասին: Տեսահոլովակը YouTube-ալիքում հրապարակվել է Great Big Story վերտառությամբ:
«Արագընթաց Երևան» խորագիրը կրող մոտորկրոսի, քարթինգի մարզաձևերի մրցաշարի անցկացումով պայամանվորված՝ օգոստոսի 20-ին ժամը 12։30-ից մինչև 17։00-ն փակ կլինի Իսակովի պողոտան Լենինգրադյան փողոցին կապող ճանապարհահատվածը։
ՏԻՄ ընտրություններում իր սեփական մասնակցության վերաբերյալ Լ.Բարսեղյանը դեռ վերջնական որոշում չի կայացրել. «Ես ամեն ինչ արել եմ, որ ընդդիմադիր դաշինք ձևավորվեր: Գիտեք, այս քաղաքային իշխանությունը պրոսարգսյանական է, բայց, դժբախտաբար, չհաջողեցինք: Ամեն մի կուսակցություն իրար հետ հարցեր ունեն, բավականին բարդ իրավիճակ է: Մինչև 28-ը դեռ ժամանակ կա, ես դեռ կմտածեմ: Ես պարզապես ափսոսում եմ, որ, եթե չմասնակցեմ, ՀՀԿ-ն մի մանդատ ավելի կստանա, ինչին ՀՀԿ-ն չարժե»:
Օգոստոսի 19-ին, ժամը 17.46-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Թբիլիսյան խճուղում՝ Շամպայն գինիների գործարանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Ես չեմ բացառում մուրացկանության լոկալ արգելքը: Գոյություն ունեն տարբեր «կողմ» և «դեմ» այն բանին, թե արդյոք այդ արգելքը կլինի հատուկ վայրերում կամ ազգային մակարդակով»,- հայտարարել է Շվեդիայի կոմունաների հարցերով նախարար Արդալան Շեկարաբին:
Սեքսապաթոլոգը նշեց, որ սեռական դաստիարակությունը պետք է լինի ամենուր՝ և՛ փողոցում, և՛ դպրոցում, և՛ տանը, որովհետև ամեն տեղ տարբեր շրջապատներ են: Ըստ նրա՝ լավ կլինի, որ աղջիկների հետ մայրը խոսի, տղաների հետ՝ հայրը, եղբայրը, քեռին կամ բժիշկները:
Աշխարհում առաջատար Fastcompany.com մեդիա ռեսուրսը հրապարակել է 10 քաղաքների ցանկը, որոնք մատչելի են արտասահմանում ապրելու և աշխատելու համար: Այդ քաղաքների թվում է նաև Երևանը: