Վրաերթ Երևանում. 40-ամյա տուժածի վիճակը բժիշկները գնահատել են ծանր

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն մարտի 26-ին, ժամը 16:10-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի «Հրազդան» մարզադաշտի մոտակայքում քաղաքացի է վրաերթի ենթարկվել. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Հրազդան» տոնավաճառի մոտակայքում «BMW» մակնիշի 34 CU 752 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդի ինքնությունը չի հաջողվել պարզել) վրաերթի է ենթարկել Ա. Մ.-ին (մոտ 40 տարեկան), ով՝ մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ. բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:

Փրկարարները կատարել են արյան հետքերից ճանապարհի լվացման աշխատանքներ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031