Զինծառայողին, որը եղել է ժամկետային ծառայության մեջ, նկատել են Շիրակի մարզի Ոսկեհասկ գյուղում՝ բնակիչներն արդեն նրան սահմանապահ զորքերին են հանձնել:
Որակը այնքան վատ է, որ բարդ է հաստատ ասել մի բան։ Հարյուր տոկոսով չեմ կարող ասել, դրա համար էլ չեմ գրում։
Դերասան, Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Հրանտ Թոխատյանը և ՀՀ նախկին վարչապետ, Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի (ՀՌՀ) ռեկտոր Արմեն Դարբինյանը ֆեյսբուքյան իրենց էջերում անդրադարձել են «Արձագանք» ստուդիայի հիմնադիր, երգիչ-երգահան Եղիշե Պետրոսյանի ձերբակալությանը, որը հուլիսի 30-ին ձերբակալվել է և գտնվում է նախակաթվածային վիճակում:
Ըստ պաշտոնական թարմ տվյալների՝ ՀՀ մշտական բնակչությունը 2016 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմել 12 միլիոն 995.1 հազար մարդ։ Անցած ուղիղ մեկ տարվա ընթացքում Հայաստանի մշտական բնակչության թիվը նվազել 110 հազար 400ով։
Ըստ այդմ, Սարի թաղը սպասարկող հ.հ. 9 և 21 ավտոբուսային, ինչպես նաև նշված փողոցով անցնող հ. 14 միկրոավտոբուսային երթուղիները ներկայումս գործում են իրենց հաստատված (սահմանված) ուղեգծերով։
Երեկ Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը որշում է կայացրել 2 ամսով կալանավորել ազատամարտիկ, «Միայնակ գայլ» անունով հայտնի Արայիկ Խանդոյանին: Այս մասին 168.am-ին հայտնեց նրա պաշտպաններից Արա Ղարագյոզյանը: Դատարանի այս որոշումը բողոքարկվի Վերաքննիչ դատարան:
Սյունիքի մարզպետարանը 2016թ. համար պետբյուջեից միայն ինտերնետի համար ստանալու է 2 մլն դրամ, իսկ հակավիրուսային ծրագրերի և համակարգչային սարքերի պահպանման ու վերանորոգման համար՝ համապատասխանաբար 650 հազար և 750 հազար դրամ։
Այսօր վաղ առավոտյան տեղեկատվություն ստացանք, որ Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայից դարձյալ զինծառայող է փախուստի դիմել:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 3-ի ժամը 09.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:
«Սասնա ծռեր» խմբավորման անդամ Վարուժան Ավետիսյանը կալանավորվեց։
Հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը Սարի թաղում կազմակերպված բախումների ժամանակ, որի ընթացքում քրեական տարրերը ոստիկանության աջակցությամբ ծեծուջարդի ենթարկեցին լրագրողներին, ոստիկանության գործող անձանցից մեկը եղել Է ՀՀ փոխոստիկանապետ, ՈԶ հրամանատար Լյովա Երանոսյանի եղբայր, ՀՀ ՈԶ 1001 զորամասի շտաբի օպերատիվ բաժնի պետի տեղակալ Լեռնիկ Երանոսյանը։
Հանձնաժողովը, որում ընդգրկվել են յոթ տղամարդ ու վեց կին, մտադիր է ուսումնասիրել կանանց դերը կաթոլիկ եկեղեցու ստեղծման գործումª սկսած նրա գոյության առաջին տարիներից:
Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ ազատամարտիկ, «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Արայիկ Խանդոյանին կալանավորելու միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու։
Կարևորը գործողություններ անելն է: Գործողություններ կարո՞ղ է անել իշխանությունը, ուրեմն՝ լավ կլինի, եթե չի կարող, ուրեմն՝ ավելի վատ է լինելու. արտագաղթը կշարունակվի, մարդիկ կխփնվեն, էլի կսկսեն կրակել իրար վրա, զոհեր կտանք, թշնամին կուրախանա, և այլն:
«Մատչելի բնակարան երիտասարդ մասնագետներին» բնակարանային ապահովության սոցիալական ծրագրի շրջանակում նախատեսվում է Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Ծարավ Աղբյուրի 55/3 հասցեում կառուցել ժամանակակից ճարտարապետական լուծումներով բազմաբնակարան-բազմաֆունկցիոնալ շենքային համալիր:
Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ՝ «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Սմբատ Բարսեղյանը կալանավորվել է:
Տուլայի մարզի Ուզլովայա քաղաքի մոտակայքում ՄոսկվաԵրևան ուղերթն իրականացնող ավտոբուսի վթարի գործով մեղադրվող Գառնիկ Հարությունյանը դատապարտվել է 4.6 տարվա ազատազրկման:
ՀՀ ոստիկանության ենթասպա Յուրի Տեփանոսյանի սպանությունից հետո ոստիկանությունը հայտարարեց, որ ոստիկանության զորքերի զինծառայողի զոհվելու կապակցությամբ շահարկվեց հարցը, թե արդյո՞ք նա սպանվել է ՊՊԾ գնդի տարածքից արձակված կրակոցից:
Օգոստոսի 2-ին, ժամը 17.22-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ձորաղբյուրի ամառանոցներում այրվում է տան տանիք:
Էրեբունու գործողությունը և դրան հետեւած Խորենացու եւ Սարի թաղի դեպքերը պիտի շարունակեն ունենալ իրենց իրավական, քաղաքական, ընդհանրապես հասարակական հետեւանքները: Եվ ինչպես յուրաքանչյուր ցավոտ կամ լրջորեն վնասված իրականություն, իրավիճակի փոփոխության համար անհրաժեշտ է վնասի վերահսկողության (Damage control) գործողությունների մի շարք։ Ընդ որում՝ ակնկալված ոչ միայն պետությունից, այլ նաեւ հասարակությունից։
The Guardian պարբերականը անդրադարձել է Հայաստանի սահմանամերձ Մովսես գյուղի բնակիչների առօրյային:
168.am-ի տեղեկություններով՝ հայաստանյան տաքսի ծառայություն մատուցող ընկերությունների շրջանում բուռն դժգոհությունների ալիք առաջացրած «Յանդեքս» տաքսի ծառայությունը պատկանում է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին (Լիսկա):
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն օգոստոսի 2-ին, ժամը 18.43-ին ահազանգ է ստացել, որ Կոտայքի մարզի Արզնու ձորում՝ թիվ 2 առողջարանի մոտակայքում, քաղաքացին ընկել է գետը. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Հուլիսի 30-ին մայրաքաղաքում տեղի ունեցած ցույցի ժամանակ անչափահաս մի տղա է դանակահարվել:
Ուղիղ միացում Ազատության հրապարակից. «Ազատություն»
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցն օգոստոսի 2-ին, տեղական ժամանակով ժամը 14.15-ին (Գրինվիչի ժամանակով` 10.15-ին) գրանցվել է 3.8 մագնիտուդով երկրաշարժ:
Երեկ՝ օգոստոսի 1-ին, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, հասարակության, իշխանությունների ու հոգևոր դասի ներկայացուցիչների հետ հանդիպմանը հանդես գալով ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի վրա «Սասնա ծռեր»խմբի հարձակման հետևանքով ստեղծված իրավիճակի վերաբերյալ ելույթով, ներողություն խնդրեց լրագրողներից, որոնց նկատմամբ հուլիսի 29-ին Երևանի Սարի թաղում ցույցը ցրելու ընթացքում ոստիկանները ֆիզիկական բռնություն էին կիրառել, խոչընդոտել նրանց մասնագիտական օրինական գործունեությունը:
Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան են բերվել «Սասնա ծռեր» խմբավորման մի քանի անդամներ։ Դատարանի տարածքը հսկում են դիմակավորված աշխատակիցներ։
Օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունը երաշխավորելու անհրաժեշտությունից ելնելով՝ ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքի զինված զավթման դեպքի առթիվ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 219-րդ և 235-րդ հոդվածների հատկանիշներով հարուցված քրեական գործն ընդունվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթ:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է Վահագնի գյուղի բնակիչ Ն. Քոչինյանի սպանության առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ մեղադրանք է առաջադրվել Լոռու մարզի բնակիչ Ա.Կախյանին: