
Թուրքիան, Ադրբեջանն ու Վրաստանը ներդրում են կատարում տարածաշրջանային անվտանգության գործում․ Էրդողան

Ադրբեջանի և Վրաստանի հետ միասին ներդրում ենք կատարում տարածաշրջանային անվտանգության շուրջ։ Նման հայտարարություն է արել Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը։
Թուրքիան, Ադրբեջանն ու Վրաստանը ներդրում են կատարում տարածաշրջանային անվտանգության գործում, հայտարարել է նա՝ վրացի գործընկեր Միխայիլ Կավելաշվիլիի հետ մամուլի ասուլիսի ժամանակ:
Նա նաև ընդգծել է տարածաշրջանային գործընթացներում եռակողմ մեխանիզմի կարևորությունը:
«Թուրքիան և Վրաստանը կշարունակեն ուս-ուսի աշխատել համագործակցության, խաղաղության և զարգացման համար՝ թե՛ մեր տարածաշրջանում, թե՛ դրանից դուրս»,- նշել է Էրդողանը։