Ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդում են ՀՀ Արարատի մարզի բնակչի` Նախիջևանի հատվածում սահմանը հատելու և ադրբեջանական կողմում հայտնվելու մասին: Ադրբեջանի գերիների անհայտ կորածների հարցերով հանձնաժողովը ևս հաստատել է լուրը:
Թեև ակնհայտ է, որ նման ախտորոշմամբ անձն ունի հատուկ մասնագիտացված բժշկական հաստատությունում բուժման կարիք, այնուամենայնիվ Ս.Նազարյանը շարունակում է պահվել «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում:
«Սասնա ծռեր» խմբի անդամներին ոստիկանական պատը ճեղքելով իր մեքենայով հաց հասցրած Արթուր Սարգսյանի ընկերները այսօր Վերնիսաժում վաճառեցին նրա ձեռքով պատրաստած փայտե իրերը՝ զարդատուփեր, փայտյա ժամացույց և այլ իրեր:
«Թանը լավագույն զովացուցիչ ըմպելիքն է, սպառողն ինքը, երբ տանը թան է պատրաստում, պիտանելիության ժամկետի տեսակետից այն կարող է թթվել: Իսկ ինչպե՞ս է, որ վաճառվող թաները 10 օր և ավելի պիտանելիության ժամկետ ունեն: Դրանց մեջ պահածոյացնող նյութ են տալիս: Դա ցիկլիկ միացություն է, իսկ ցիկլիկ միացությունները կանցեռոգեն են՝ ուռուցք առաջացնող: Ես խորհուրդ եմ տալիս՝ տանը պատրաստեք, թանը ևս սառնարանում պահեք»:
Վարշավայի շրջանային դատախազությունը քննչական գործողություններ է սկսել իշխող «Իրավունք եւ արդարություն» կուսակցության ղեկավար Յարոսլավ Կաչինսկուն սպանելու կոչի գործով:
Օգոստոսի 15-17-ը Շիրակում, Լոռիում, Տավուշում օրվա երկրորդ կեսին և գիշերվա առաջին կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ‵ քամու ուժգնացում‵ 15-20մ/վրկ արագությամբ: Քամին՝ հարավային 2-7 մ/վրկ արագությամբ:
«Դավիթ Սանասարյան» նախաձեռնությունը հաղորդագրություն է տարածել, որում ասված է. «Մենք գտանք այն աղջկան, ում իրականում Սարի թաղում Դավիթ Սանասարյանն օգնել է այրվելու պահին` պատռելով նրա այրվող հագուստը»:
«Նաիրիտի» վերագործարկման նպատակահարմարության ու տնտեսական օգուտների մասին բազմիցս է խոսվել։ Ներկայացվել են ծրագրեր՝ մասնագետների կողմից մանրակրկիտ կազմված, որոնք իրատեսական են։
15 օր է, ինչ հայտնի հանգամանքների և իրադարձությունների բերումով հայտնվել էի իմ առօրյա ուղեծրից դուրս: Առաջին մեկ շաբաթը չէ, բայց դրանից հետո, երբ առողջական վիճակս մի քիչ կայունացավ, իսկ հետո էլ իմ վրայից հանվեց զրպարտանք-մեղադրանքը, շատ եմ խորհել, ծանր ու թեթև արել և սա իմ առաջին գրառումն է մեծ ընդմիջումից հետո:
«Նոր բան է սկսվել, տարբեր խանութներում սկսել են տոպրակները մեզ վրա վաճառել. պարզաբանում են՝ էկոլոգիայից ելնելով»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց Սպառողների ազգային ասոցիացիայի նախագահ Մելիտա Հակոբյանը:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 13-ին մասնակցել է Արցախի պառլամենտականների ասոցիացիայի համաժողովի բացման հանդիսավոր արարողությանը:
26-ամյա աղջիկը որոնվում է որպես անհետ կորած:
Երևանի Արաբկիր և Քանաքեռ- Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ՝ «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Սեդրակ Նազարյանը կալանավորվել է։
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունն օգոստոսի 13-ին Մոսկվայում կմասնակցի հուլիսի 30-ից օգոստոսի 12-ը անցկացված «Միջազգային բանակային խաղեր-2016» մրցումների եզրափակիչ փուլին և փակման հանդիսավոր արարողությանը:
««Սասնա Ծռեր» խմբավորման փոքրիկ խենթությամբ սկիզբ առած ազգային-ազատագրական շարժումը պետք է ավարտվի ինքնիշխան պետության ծնունդով:
Օգոստոսի 13-ին, ժամը 10.00-ին Ս. Զ.-ի որոնողական աշխատանքները վերսկսվել են:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 13-ի ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:
Օգոստոսի 13-ին, ժամը 00.43-ին ահազանգ է ստացվել, որ Վերին գետաշեն-Մադինա ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնություն:
Օգոստոսի 13-ին, ժամը 03.46-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 21-րդ կմ-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Օգոստոսի 13-ին, ժամը 09.27-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Խանջյան փողոցում՝ «Լունապարկ» մանկական զբոսայգու մոտակայքում, տեղի է ունեցել վրաերթ՝ կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն:
Երևան Ջուր ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, օգոստոսի 15-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի՝ Ֆանարջյան փող. 1-ից մինչեւ 46 համարների անհատական տնատիրությունների և նրբանցքների, Քանաքեռի 6-րդ փողոցի՝ նրբանցքներով, Աղասու փողոցի, «Կոկա Կոլա» գործարանի, Ծարավաղբյուրի փողոցի թիվ 125 դպրոցի ու մանկատան ջրամատակարարումը:
«Անկախությունը կերտողները» շարքի զրուցակիցը 1-ին գումարման ԱԺ պատգամավոր, Արցախյան ազատամարտի տարիներին դաշտային ու հիվանդանոցային պայմաններում անհնարինն իրականացրած բժիշկ, Մ. Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի թիվ 1 համալսարանական հիվանդանոցի ղեկավար, ՀՀ գլխավոր պլաստիկ վիրաբույժ Արտավազդ Սահակյանն է։
Ռուսաստանում մորթեղենի մակնշման ծրագիրը մեկնարկել է ապրիլի 1-ից եւ մինչեւ օգոստոսի 12-ը դրան մասնակցությունը եղել է կամավոր: Սակայն ԵԱՏՄ-ի բոլոր երկրներն ավարտել են բնական մորթուց արտադրանքի վրա թեթեւ արդյունաբերության ապրանքների մակնշման փորձնական ծրագրի մասին համաձայնագրի վավերացումը:
Օգոստոսի 12-ին, ժամը 21.02-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Քուչակ գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՉԺՀ-ում մետրոյի առաջին էներգախնայողական շարժակազմը՝ մշտական մագնիսներով, ուղեւորներին սկսել է սպասարկել Չանշայում (Հունանի նահանգի վարչական կետրոնում, Կենտրոնական Չինաստան): Ինչպես տեղեկացնում է Սինհուա գործակալությունը, սովորական գնացքների համեմատությամբ այն 30 տոկոսով քիչ էլեկտրաէներգիա է սպառում:
ՀՀ մարդու իրավուքների պաշտպանի հանձնարարությամբ աշխատակազմի Խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության աշխատակիցներն օգոստոսի 12-ին այցելել են ՀՀ արդարադատության նախարարության «Երևան Կենտրոն» և «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկներ:
Ֆրանսիայի Կանն քաղաքի իշխանությունները կանանց արգելել են լողափեր այցելել բուրքինիով՝ մուսուլմանուհիների լողազգեստով, որն ամբողջությամբ փակում է մարմինը եւ համապատասխանում է իսլամի նորմաներին: Այսօր այս մասին հայտնել է Libռration թերթը:
Ս.Նազարյանը հայտարարել է, որ մեղադրանքն իրեն պարզ չէ, հրաժարվել է ցուցմունք տալ ու հարցերին պատասխանել, քանի որ 12 օր ապօրինի զրկվել է ազատությունից և արտաքին աշխարհի հետ որևէ կապից, մինչ օրս չի ճանաչվել տուժող և իր նկատմամբ ապօրինի քրեական հետապնդում է իրականացվում։
Մետաղյա առարկայով ոստիկանի գլխին հարվածած և շուրջ մեկ ամիս հետախուզման մեջ գտնվող անչափահաս աղջիկը նախօրեին հայտնաբերվել է:
Օգոստոսի 11-ին, ժամը 13.25-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Մաշտոցի պողոտայի թիվ 20 հասցեի մոտից Կենտրոնականի բաժին բերման են ենթարկել 1975 թ. ծնված Սերգեյ Մ.-ին: