
Ֆրանսիան չի երկարաձգել իսրայելական ավիաընկերության աշխատակիցների աշխատանքային վիզաները

Ֆրանսիայի իշխանությունները հրաժարվել են երկարաձգել իսրայելական El Al ավիաընկերության անվտանգության աշխատակիցների աշխատանքային վիզաները՝ Փարիզի կողմից Գազայի հատվածում Իսրայելի քաղաքականության հետ անհամաձայնության ֆոնին։ Այդ մասին տեղեկացնում է Ynet-ը։
«Ավիաընկերության աշխատակիցները գրանցվել են Փարիզում Իսրայելի դեսպանատան միջոցով։ Որոշումը կայացվել է Իսրայելի և Ֆրանսիայի միջև աճող լարվածության կապակցությամբ՝ Գազայի հատվածում հակամարտության պատճառով։ Նախկինում աշխատանքային վիզաները թույլ էին տալիս իսրայելական ավիաընկերությունների աշխատակիցներին օրինականորեն ապրել և աշխատել Ֆրանսիայում, սակայն վիզաների կասեցման պատճառով աշխատակիցների մի մասը ստիպված է անօրինական կերպով մնալ երկրում, ուստի իսրայելցիները ստիպված են եղել դիմել դեսպանատուն՝ դիվանագիտական ներկայացուցչության միջոցով վիզաներ ստանալու համար՝ որպես ժամանակավոր լուծում»,- նշված է հաղորդագրության մեջ։
Հարցն արդեն ներկայացվել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությանը՝ քննարկման համար։