2016 թվականի հունիսի 14-ին՝ ժամը 13:10-ից 14:20-ն ընկած ժամանակահատվածում, առերևույթ հանցագործություն կատարած անձը Երևան քաղաքի Տերյան փողոցում կայանված ավտոմեքենայից հափշտակել է քաղաքացու դյուրակիր համակարգիչը, «Այփոդ»-ը և այլ առարկաներ՝ պատճառելով խոշոր չափի վնաս:
Օգոստոսի 17-ին, ժամը 15.44-ին հրշեջ-փրկարարական ջոկատը դեպքի վայրից վերադառնալիս Մեղրի-Քաջարան ավտոճանապարհի 23-րդ կմ-ին նկատել է, որ տեղի է ունեցել ՃՏՊ:
Մանրամասները՝ ՀՀ ոստիկանության տեսանյությում:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Օգոստոսի 17-ին, ժամը 14.17-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավթաշեն 1-ին թաղամասի թիվ 38 շենքի բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
2016 թվականի հունվար-հունիսին տարածքային կենտրոնների կողմից հավաքագրել է 3 հազար 840 չկրկնվող թափուր աշխատատեղ, որոնցից 180-ը նոր ստեղծվող: Արտակ Մանգասարյանի տեղեկացմամբ` թափուր աշխատատեղի հայտ ներկայացրած գործատուների թիվը կազմել է 1545: «Տարածքային կենտրոններում առկա թափուր աշխատատեղերի թիվը 1985 է»,- հավելեց նա:
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը ողջունում է Արմեն Մարտիրոսյանի կալանքի դեմ բողոքը բավարարելու և նրա խափանման միջոցը փոխելու մասին Վերաքննիչ դատարանի որոշման կայացումը:
Ոստիկանությունը կոչ է անում զգուշանալ խարդախների լարած որոգայթից:
«Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանն անժամկետ հացադուլ է սկսել Ազատության հրապարակում:
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն արդեն ազատության մեջ է:
«Գործազուրկների թվաքանակը կազմում է աշխատանք փնտրողների 81.2 տոկոսը կամ 78.2 հազար մարդ: Շարունակվում է բարձր մնալ գործազուրկ կանանց թիվը, որը կազմում է գործազուրկների թվի 68.6 տոկոսը կամ 53.7 հազար մարդ: Երիտասարդների թվաքանակը գործազուրկների 24.5 տոկոսն է (19.2 հազար մարդ), հաշմանդամություն ունեցող անձինք գործազուրկների 3.5 տոկոսն են կամ 2.8 հազարը»,- ասաց Արտակ Մանգասարյանը:
Ադրբեջանական APA գործակալության տեղեկացմամբ` Իրանի առողջապահության նախարար Սեիդ Հասան Գազիզադեն կայցելի Ադրբեջան: Այս մասին գործակալությանը հայտնել է Իրանի առողջապահության նախարարի տեղակալ Մուհամմեդհադի Այազին:
Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Վ.Ակինյանին հրազենային մահացու վիրավորում է հասցրել Իջևան քաղաքի 1987թ.ծնված բնակիչը:
Քիչ առաջ Վերաքննիչ քրեական դատարանը որոշեց փոխել «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի կալանքը, և նա ազատ կարձակվի 1 մլն դրամ գրավի դիմաց:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն աշխատանքային այց է կատարել Մեղրիի տարածաշրջան: Կառավարության ղեկավարը նախ եղել է Սյունիքի տարածաշրջանային մաքսատան «Մեղրի» մաքսային կետում: Պատասխանատուները Հովիկ Աբրահամյանին են ներկայացրել մաքսատան աշխատանքը ու մատուցվող ծառայությունները. զեկուցվել է, որ մաքսատունը գործում է 24-ժամյա ռեժիմով, քաղաքացիների և տնտեսվարող սուբյեկտների անցումը մաքսակետով կազմակերպվում է առավելագույնը 10-15 րոպեի ընթացքում:
«Հիմա ես ցանկանում եմ իմանալ՝ արդյոք մենք այսուհետ պե՞տք է զգուշանանք խոհանցում կամ սրճարանում կարծիք հայտնելուց, թե՞ պետք է կարծիքներ հայտնենք ԱՄՆ դեսպանատան հայտարարությունների տրամաբանության մեջ: Միթե՞ սա է խոսքի ազատությունը, և սա է դեսպանատան ազդակը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Հակոբյանը:
Գերմանիայի փոխկանցլեր Զիգմար Գաբրիելը միջնամատն է ցուցադրել ցուցարարներին` այդկերպ պատասխանելով իրեն դավաճանության մեջ մեղադրողներին:
Լենինի պողոտայի շենքի բնակիչներին սկսել են իրենց բնակարաններ թողնել նրանց անձնագրերի ստուգումից հետո: Շենքից ԱԴԾ-ի աշխատակիցները դուրս են բերել մետաղական կանիստրներ եւ կապույտ գույնի պլաստիկե տարաներ ու դրանք տեղավորել իրենց միկրոավտոբուսում:
Մասնավորապես, դիտարկման ընթացքում հայտնաբերվել է ժամկետանց սննդամթերք՝ շերտավոր խմոր («Ան-Դավ» ՍՊԸ), եփած երշիկ սիրողական («Ցարիցինո մսամթերքի կոմբինատ» ՍՊԸ), հում ապխտած երշիկ «Ֆիրմային» («Բարի Սամարացի» ՍՊԸ), եփած երշիկ «Սիրողական» («Նատալի Ֆարմ» ՍՊԸ), պաշինա («Բեկոն Պրոդուկտ» ՍՊԸ), եփած երշիկ «Բժշկական» («Նատալի Ֆարմ» ՍՊԸ), եփած երշիկ «Սիրողական-Կրեմլյովսկայա» («Ցարիցինո» մսամթերքի կոմբինատ» ՍՊԸ), սալ («Բարի Սամարացի» ՍՊԸ), Եփած երշիկ «Բժշկական» («Արարատ» Ա/Կ):
Օգոստոսի 15-ին, ժամը 15-ին, Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերվել է 1959 թ. ծնված Սվետլանա Մ.-ն, ով 2002 թ. հունվարի 28-ից ոստիկանության Կումայրիի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի /յուրացնելը կամ վատնելը/ 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով:
Իմանալով հիվանդության մասին պապը անմիջապես երեխային տեղափոխում է Երևան, Ռ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի մանկական դիսպանսեր, որտեղ էլ նա գտնվում է հիմա։ Բուժումը բաղկացած է 4 /չորս/ փուլից, որից միայն ավարտվել է առաջին փուլը։ Սույն փուլի անցկացման համար ընդհանուր գումարը կազմել է 800.000 /ութը հարյուր հազար/ ՀՀ դրամ։
Օգոստոսի 18-ին` երեկոյան ժամերին, առավելապես հյուսիսային շրջաններում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Օգոստոսի 19-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Ադրբեջանական contact.az կայքի հաղորդմամբ` Amnesty İnternational միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտել է Ադրբեջանում «Հանրապետական այլընտրանք» (ReAl) շարժման երեք ակտիվիստների` Նատիգ Ջաֆարլիի, Էլշան Գասիմովի և Տողրուլ Իսմայիլովի կալանավորումը:
ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Վարդան Եղիազարյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիան Էրլունի գլխավորած պատվիրակությանը:
Որպես առաջին ուղերձ՝ «Սասնա ծռեր» քաղաքական խորհրդին կոչ եմ անում առաջիկա ժամանակահատվածում առանձնակի ուշադրություն դարձնել Արցախի հարցի հետ կապված զարգացումներին:
ԿԽՄԿ Հայաստանի գրասենյակից տեղեկացնում են, որ կոմիտեն իր մանդատի համաձայն տրամադրել է նրան ընտանեական բնույթի տեղեկատվություն փոխանակելու հնարավորություն:
«Արագընթաց Երևան» խորագիրը կրող մոտորկրոսի, քարթինգի մարզաձևերի մրցաշարի անցկացումով պայամանվորված՝ օգոստոսի 20-ին ժամը 12։30-ից մինչև 17։00-ն փակ կլինի Իսակովի պողոտան Լենինգրադյան փողոցին կապող ճանապարհահատվածը։ Պատճառվող ժամանակավոր անհարմարության համար հայցում ենք ձեր ներողամտությունը:
Ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` 1935 թ. ծնված Ռոմիկ Ի.-ն կամավոր հանձնել է «ՌՊԿ» տիպի գնդացիր:
Ինչպես է Արթուր Ալեքսանյանը սափրում Կարեն Գիլոյանի գլուխը
Ավտոմեքենայում գտնվող 17 զինծառայողներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են բժշկական կենտրոններ: