Պարզվեց, որ Բագրատ սրբազանը չի ուզել մարդկանց փողոցներում գնդակահարել. Կարպիս Փաշոյան

Կարպիս Փաշոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հիշո՞ւմ եք, թե ինչպես էին ՔՊ-ականներն ու նրանց պրոպագանդիստները հիստերիայի ալիք բարձրացրել, իբրև թե իրավապահները ահաբեկչության փորձ են կանխել, իրենց դեմ երկրորդ Հոկտեմբերի 27 են պլանավորել և այլն։ Քիչ էր մնում արդեն իրենք իրենց նույնացնեին ԱԺ դահլիճում նահատակվածների հետ։

Իսկ եզրակացությունը շատ կոնկրետ էր․ իրենք փրկել են պետականությունն ու ինքնիշխանությունը։

Հետո պարզվեց, որ այդ ահաբեկչության փորձը հնարովի էր։ Նիկոլ Փաշինյանը պետական մեքենան հեծնած՝ Հայաստանը հանցագործ պետություն է դարձրել։ Պարզվեց, որ Բագրատ սրբազանը չի ուզել մարդկանց փողոցներում գնդակահարել։

Ի՞նչ ասեմ։ Այս մարդիկ կեղծել են պատերազմը, կեղծում են խաղաղությունը, կկեղծեն նաև իրենց դեմ կազմակերպված «Հոկտեմբերի 27»-ը։

Տեսանյութեր

Լրահոս