
Երևանի թիվ 4 պոլիկլինիկայում գործարկվելու է էլեկտրական շչակ

Երևանի «Թիվ 4 պոլիկլինիկա» ՓԲԸ-ում օգոստոսի 13-ին՝ ժամը 11:00-ին, անցկացվելու է «Հակառակորդի հարձակման դեպքում ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն։
Այդ մասին տեղեկացնում է Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայությունը։
Ուսումնավարժության ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ, ուստի ՆԳՆ Փրկարար ծառայությունը հարակից շենքերի բնակիչներին խնդրում է չանհանգստանալ։