
ԿԽՄԿ-ն այցելել է հայ-ադրբեջանական սահմանը հատած Հենրիկ Աղեկյանին

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն օգոստոսի 17-ին այցելել է Հայաստանի քաղաքացուն, ով հատել է հայ-ադրբեջանական սահմանը և պահվում է Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում: ԿԽՄԿ Հայաստանի գրասենյակից տեղեկացնում են, որ կոմիտեն իր մանդատի համաձայն տրամադրել է նրան ընտանեական բնույթի տեղեկատվություն փոխանակելու հնարավորություն:
Նախիջևանի հատվածում հայ-ադրբեջանական սահմանը հատած տղամարդը Արարատի մարզի Այգեպատ գյուղի բնակիչ Հենրիկ Սարիբեկի Աղեկյանն է` ծնված 1954թ.: Նա, ամենայն հավանականությամբ, սահմանը հատել է օգոստոսի 7-ին: