Amnesty International-ը պահանջել է ազատել ադրբեջանցի ակտիվիստներին
Ադրբեջանական contact.az կայքի հաղորդմամբ` Amnesty İnternational միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտել է Ադրբեջանում «Հանրապետական այլընտրանք» (ReAl) շարժման երեք ակտիվիստների` Նատիգ Ջաֆարլիի, Էլշան Գասիմովի և Տողրուլ Իսմայիլովի կալանավորումը:
Հիշեցնենք, որ վերջիններիս մոտ օրերս են ձերբակալել:
«Ադրբեջանի իշխանությունները պետք է հանեն նրանց դեմ ներկայացված բոլոր մեղադրանքները և նրանց անհապաղ ու անխոս ազատ արձակեն»,- ասված է Amnesty International-ի տարածած հաղորդագրության մեջ:
«3 քաղաքական ակտիվիստների վերջին կալանավորումները իշխանական մարմինների հետևողական կոշտ վերաբերմունքի ցուցիչն են հիմնարար ազատությունների և ասոցիացիաների նկատմամբ»,- ասված է հայտարարության մեջ:
ReAl-ի գործադիր քարտուղար Նատիգ Ջաֆարլին կալանավորվել է օգոստոսի 12-ին անօրինական ձեռնարկատիրությամբ զբաղվելու և ծառայողական լիազորությունները չարաշահելու մեղադրանքով:
ReAl-ի մյուս անդամները ձերբակալվել են օգոստոսի 15-ին և 7 օրով կալանավորվել` ոստիկանությանը դիմադրություն ցույց տալու մեղադրանքով: