Գերմանիայի փոխկանցլերը միջնամատն է ցուցադրել ցուցարարներին

Գերմանիայի փոխկանցլեր Զիգմար Գաբրիելը միջնամատն է ցուցադրել ցուցարարներին` այդկերպ պատասխանելով իրեն դավաճանության մեջ մեղադրողներին:
Դեպքը տեղի է ունեցել անցած ուրբաթ օրը Ստորին Սաքսոնիայի Զալցգիտտեր քաղաքում, հայտնում է Spiegel-ը:

Տեսանյութը հրապարակել է Գերմանիայի նեոնացիստական Ազգային-դեմոկրատական կուսակցության երիտասարդական կազմակերպությունը:

Այն բանից հետո, երբ ցուցարարները սկսել են Գերմանիայի փոխկանցլերին և Սոցիալ-դեմոկրատական կուսակցությանն անվանել «ժողովրդական դավաճաններ», ինքնատիրապետումը կորցրած Գաբրիելը ցուցադրել է միջնամատն ու ժպտացել:
Կուսակցությունը հաստատել է դեպքը` հայտարարելով, թե փոխկանցլերը տրվել է «ագրեսիվ նեոնացիստների» սադրանքին:

https://www.youtube.com/watch?v=hDZZm2TtUCY

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031