Նախկին ոստիկանապետի ամենագնացին հատուկ համարներ են դրել՝ 888 II 88. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը պաշտոնը թողնելուց հետո շրջում է տպավորիչ մեքենայով՝ տպավորիչ համարներով։ Toyota Land Cruiser 200-ը շքեղ ու աժդահա ամենագնաց է, համարներն էլ՝ 888 II 88: Այս տառերը՝ II, օգտագործվում են միայն ոստիկանության մեքենաների վրա, բայց ոչ II 88 սերիայով։ Սա հատուկ Սերգեյիչի համար թողարկված համարանիշ է, որ ե՛ւ գոլդ լինի, ե՛ւ ոստիկանական։

«Դեռեւս 20 տարի առաջ էս ավանդույթը կար, բոլոր թոշակառու գեներալներին ոստիկանական մեկ հատ համարանիշ են հատկացնում՝ ցմահ։ Առաջ եղել է ՈՍ սերիայով, հիմա՝ II»,- բացատրեց Ալիկ Սարգսյանը։ Իսկ 8-երի կոմբինացիան Դո՞ւք եք ընտրել։ «Դե, հիմա, էդ 8-երը․․․ չգիտեմ, ընտրել են, էդ են դրել»։ Այսինքն՝ Ձե՞ր ճաշակը չէ։ «Չէ, ես տենց հատուկ մոլուցք չունեմ»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս