Ինչո՞ւ են Շահեն Հարությունյանին հոգեբուժարան ուղարկում. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Շանթ Հարությունյանի որդուն՝ Շահեն Հարությունյանին, որը հունիսին՝ ամառային զորակոչի շրջանակներում զորակոչվելու է բանակ, զինկոմիսարիատից ուղարկել են հոգեբուժարան, որպեսզի բժշկական ստուգում անցնի: Շահեն Հարությունյանը 3 օր պետք է մնա հոգեբուժարանում, որպեսզի պարզվի նրա հոգեկան վիճակը:

Շահենի մայրը՝ Ռուզաննա Բադալյանը «Ժամանակ»-ի հետ զրույցում նշել է, որ Շահենը հոգեկան առողջության հետ կապված խնդիր չունի՝ ինչի վրա հիմնվելով են այդ ստուգումը նշանակել, պարզ չէ:

Շահենին որևէ հիմնավորում չեն տրամադրել: Շահենի քաղաքացիական ակտիվության ամբողջ ժամանակահատվածում երբևէ նման խնդիր չի առաջացել: «Եթե Շահենի դատվածությունն են պատճառ բռնում, ապա դա ինչ կապ ունի նրա հոգեկան առողջության հետ: Մեկը մյուսի հետ ոչ մի կապ չունի»,- ասել է Ռուզաննա Բադալյանը»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031