«Արթիկ» ՔԿՀ-ում գտնվող ցմահ դատապարտյալ Վահագն Մարուքյանը առողջական լուրջ խնդիրներ ունի, տեղաշարժվում է հենակների օգնությամբ: Այս մասին ահազանգել է վերջինիս եղբայրը՝ Հուսիկ Մարուքյանը՝ դիմելով ՀՔԱ Վանաձորի գրասենյակ:
Ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի դահլիճում կնոջ դի կա:
Մամուլում վերջերս ժամանակ առ ժամանակ հրապարակումներ են լինում ՀՀ Կրթության և գիտության (ԿԳ) նախկին նախարար Արմեն Աշոտյանի պաշտոնավարման տարիների վերաբերյալ։ Շրջանառվող լուրերի համաձայն` ներկայիս նախարար Լևոն Մկրտչյանի և Արմեն Աշոտյանի հարաբերություններն այնքան էլ լավ չեն, և մամուլում Աշոտյանի պաշտոնավարման շրջանի նյութերը հայտնվում են ԿԳՆ-ի կողմից։
«ՀՀ կառավարության այսօրվա նիստում Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը կառավարությունից մոտ 200 հազար դոլար է խնդրելու Երեւանի փողոցների լուսավորության հարցում թաիլանդական մի ընկերության որպես խորհրդատու ընդգրկելու համար»:
Հոկտեմբերի 27-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, հանրապետությունում առանց տեղումների եղանակ է:
«Opel Astra G» մակնիշի 34 MV 243 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին. ավտոմեքենայի վարորդը (1997 թ. ծնված Դ. Վ.) տեղում մահացել է, իսկ ուղևորը (1996 թ. ծնված Ֆ. Մ.) ավտոմեքենայից դուրս է բերվել տեղի ուժերով և հոսպիտալացվել Արարատ քաղաքի բժշկական կենտրոն։
Տրանսպորտի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը շարունակում է շփվել ԵՏՄ կոլեգաների հետ։ Նախարար աշխատելու օրոք նա լավ հարաբերություններ է ստեղծել ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովի հետ, որն անցյալ շաբաթ Երեւանում էր՝ ՀԱՊԿ համաժողովի կապակցությամբ։
ՃՈ նոր պետը՝ ոստիկանության գնդապետ Եգոր Կարապետյանը, ժողով է արել վարչության ղեկավար կազմի հետ ու հորդորել, որ իրեն չխառնեն նախկին պետերի հետ, ինքը համակարգի մարդ է, դրսից չի բերվել ու ամբողջովին տիրապետում է տեսուչների՝ փող աշխատելու բոլոր նյուանսներին, և գուժել է հնարավոր պաշտոնանկությունների մասին։
Կառավարության՝ հավասար խաղի կանոններ սահմանելու նպատակներում բոլորովին չի տեղավորվում հատկապես Արտակ Շաբոյանը, որի կերպարը որեւէ կերպ չի ասոցացվում ազատ մրցակցության հետ:
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը սպառողներին մատակարարվող գազի սակագնի փոփոխության հարցում լուրջ առաջընթաց չի կարողանում արձանագրել եւ քննարկումները շարունակվում են:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 27-ի ժամը 08.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն հիմնականում անցանելի են:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Սթիվ Հյուն, ով անվտանգության մասնագետ է, բացատրել է, թե որքան հեշտ է տեղեկություններ իմանալ անձի մասին ինքնաթիռ նստելու կտրոնի միջոցով։ Ինքնաթիռ նստելու կտրոնն ավելի շատ տեղեկատվություն է պարունակում, քան դուք մտածում եք։ Այնտեղ նշված են ոչ միայն ձեր անունը, ազգանունը, հատկացված տեղը։ Այն պարունակում է նաև գաղտնի տեղեկատվություն։ Ունենալով այդ տեղեկությունները՝ կարելի է փոխել կամ ընդհանրապես չեղարկել ձեր թռիչքը։
Տնտեսության մրցունակության առումով Հայաստանի ցուցանիշը լավ վիճակում է:
Մոսկվայի Վնուկովո օդանավակայանում նախքան UTair ավիաընկերության ինքնաթիռի թռիչքը Երեւան հայտարարվել է տեխնիկական անսարքության մասին, որի հետեւանքով թռիչքը հետաձգվել էր 2 ժամ 35 րոպեով:
Քաղաքապետը՝ Բախշյանին. «Ձեր ձենին կարոտ չենք»:
Նախնական տվյալներով՝ 26.10.2016թ.՝ ժամը 17-ի սահմաններում, N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի կողմից արձակած կրակոցի հետևանքով մահացու հրազենային վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Գարեգին Ավետիքի Այվազյանը:
Դեպքի առթիվ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործն ընդունվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ:
Հակառակորդի կողմից հրադադարի խախտման արդյունքում` ժամը 17:00-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1996թ. ծնված Գուրգեն Ավետիքի Այվազյանը:
Նրա խոսքով՝ ստեղծվել է մի իրավիճակ, երբ լրջորեն խախտվել է պետական կենսաթոշակային քաղաքականության հիմնական սկզբունքներից մեկը՝ սոցիալական համերաշխություն և սոցիալական արդարություն ապահովելու սկզբունքը։ Լ. Զուրաբյանի դիտարկմամբ՝ ամբողջ կյանքում հողագործությամբ զբաղվող մարդիկ զրկված են քիչ թե շատ արժանապատիվ ծերության ապահովումից։
Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ իր ուսումնասիրությունները ցույց են տալիս՝ մատակարարները, որպես կանոն, ոչ թե իրենց պահեստներում են պահեստավորում, այլ գյուղացիների. «Նաև, առնվազն բեռնավորման աշխատանքները կոնկրետ Վարդենիսի տարածքում իրականացնում են գյուղացիները։ Իմ ուսումնասիրություններն էլ ցույց են տալիս, որ 5-10 դրամի պահանջը գյուղացիների կողմից արդարացի է։ Տրանսպորտային ծախսը կարող է լինել 14 դրամ, բայց մենք երբեմն գործ ենք ունենում 60 դրամի հետ»։
Բնականաբար, մենք չենք կարող այնպես անել, որ ամեն գնով հարկերը հավաքենք, որովհետև ամեն գնով հարկեր հավաքելը ոչ այլ ինչ է, քան տնտեսվարողների համար կյանքը բարդացնել, դա ոչ այլ ինչ է, քան տնտեսվարող սուբյեկտները չեն ստեղծել նման եկամուտ, և փորձում ես գերավճարների միջոցով այդ եկամուտները հարկել: Դա պայթյունավտանգ է Հայաստանի Հանրապետության համար»,- ասաց նախարարը:
«Ֆինանսների նախարարությունն ունի 13 ԾԻԳ, 356 աշխատողներ, պահպանման ծախսերը` 25 մլրդ: Երբ այս ամենն ու վարչապետի հանձնարարականը համադրում ենք, արդյոք մենք կարո՞ղ ենք նույն արդյունքն պաահովել` օգտագործելով մեր ձեռքի տակ եղած ռեսուրսները: Կարծում եմ` այո: ԾԻԳ-երից չենք հրաժարվելու, գնալու ենք ԾԻԳ-երի համախմբման ճանապարհով»:
Արարատի մարզի Այգեստան գյուղում այսօր՝ հոկտեմբերի 26-ին, աշակերտները դասադուլ են հայտարարել՝ բողոքելով դպրոցի տնօրենի՝ իրենց նկատմամաբ ցուցաբերած վերաբերմունքից:
Հոկտեմբերի 26-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է ՀՀ-ում Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպան տիկին Նաֆսիկա Նենսի Էվա Վրայլային:
«Հիմա այս նախագիծը, եթե բովանդակությանն անդրադառնանք, վեճի խնդիր չկա, ուրիշ բան է, որ այս սահմանվող ինստիտուտները հետագա կատարելագործման և հատկապես ենթաօրենսդրական ակտերի ընդունման կարիք ունեն։ Որ դատապարտում են մարդուն, ասում են, որ պատիժը ոչ միայն մեղքի քավումն է հանցանքի համար, այլ նաև նպատակ ունի դաստիարակել, վերադաստիարակել ու վերադարձնել հասարակություն։ Որ մարդը դաստիարակվի կամ վերադաստիարակվի, ինքը պետք է արած արարքի համար պատասխանատվություն կրի, արդար դատապարտված լինի, արդար դատաքննությամբ իր մեղքը պետք է հաստատած լինեն»։
«Այստեղ կարծես բոլորը միակարծիք են՝ նախագիծը լավն է։ Այո, լավն է, բայց այն ՕԳԳ ունի՞. իհա՛րկե ոչ, նախագիծը կյանքի կոչվելո՞ւ է. իհա՛րկե ոչ։ Ոչ թե այն պատճառով, որ ձեր նախարարությունը վատ է աշխատել կամ մեղավորը դուք եք, ոչ, քավ լիցի։ Շատ լավ, գրագետ, գեղեցիկ նախագիծ եք բերել, բայց այն դրվելու է հերթական նախագծերի դարակում և կյանքի չի կոչվելու։ Ինչո՞ւ, որովհետև մեր իրականությունն այնպիսին է, որ մտածել՝ որոշակի գումար է ներդրվելու… ի դեպ, դուք այդպես էլ չնշեցիք գումարի աղբյուրը. միգուցե սա հերթական եվրոպական գրանտն է, որ այդ եվրոստանդարտների մեջ հիմա էլ դատապարտյալների համար ուսուցումներ կազմակերպենք։ Եթե դա է, եկեք դա էլ անենք, նշենք, որ արել ենք»։
Մինչեւ վիրահատությունը մեզ ոչ ոքի չեն թողել, որ մտնենք նրա մոտ, միայն մահանալուց հետո են եկել ասել՝ էլ չկա, մտա ներս, տեսա աչքերը բաց: Մեր բժիշկներն այնքան բժիշկ չեն, որ նույնիսկ իմ քրոջ աչքերը չէին փակել:
Արմինե Առաքելյանի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Արայիկ Զալյանը 2016 թ. հոկտեմբերի 10-ին միջնորդություն է ներկայացրել ՀՀ Քննչական կոմիտե՝ իրավապահների կողմից բռնության ենթարկվելու վերաբերյալ՝ Արմինե Առաքելյանի հայտարարության հիման վրա քրեական գործ հարուցելու և այն ըստ ենթակայության՝ ՀՀ Հատուկ քննչական ծառայություն ուղարկելու վերաբերյալ: