Բաժիններ՝

Գագիկ Ծառուկյանի հովանու ներքո մեկնարկեց Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի կառուցման գործընթացը

Գագիկ Ծառուկյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տարածել՝ գրելով. «Մեկնարկել է Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի կառուցման պատմական գործընթացը՝ 2500 մետր բարձրության վրա։

Այս նախաձեռնության առաջին մասնակիցներն են մշակույթի և արվեստի ճանաչված գործիչները, որոնց է վերապահվել պատվավոր առաքելությունը՝ առաջինը բարձրանալ լեռան գագաթ և իրենց ներկայությամբ խորհրդանշել կառուցման գործընթացի ազգային արժեքը։

Նրանք այն նույն մարդիկ են, ովքեր տարիներ շարունակ «Ես Կամ» նախագծի միջոցով իրականացրել են մեր փոքրիկների երազանքները։

Այսօր նույն հավատով ու նվիրումով նրանք իրենց քայլով միանում են նաև այս համազգային նախաձեռնությանը՝ ապագա սերունդներին փոխանցելով ազգային վերածննդի և ներքին համերաշխության ուղերձը։

Թող Աստված պահապան լինի մեր հայրենիքին և ժողովրդին»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930