Փաշինյանը Հայաստանը դարձրել է բանակցությունների սեղանին դրված ուտելիք. ունենք համաժողովրդական շարժման ծրագիր. Լևոն Զուրաբյան

ՀԱԿ-ը չի պատրաստվում դաշինք կամ միասնական քաղաքական շարժում կազմել ո՛չ Ռոբերտ Քոչարյանի, ոչ էլ Սերժ Սարգսյանի ղեկավարած քաղաքական ուժերի հետ: Այս մասին իմփիչմենթի թեմայով խորհրդարանական լսումներին հայտարարել է ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը:

«Ավելորդ, դատարկ բամբասանքներից զերծ մնալու համար միանգամից հայտարարում եմ՝ ՀԱԿ-ը չի պատրաստվում դաշինք կամ միասնական քաղաքական շարժում կազմել ո՛չ Ռոբերտ Քոչարյանի, ոչ էլ Սերժ Սարգսյանի ղեկավարած քաղաքական ուժերի հետ»,-հայտարարել է Զուրաբյանը:

Հիշեցնենք, որ ԱԺ նիստերի դահլիճում «Պատիվ ունեմ» խմբակցությունը հրավիրել է խորհրդարանական լսումներ: Օրակարգում «Ազգային ճգնաժամի և կառավարման ձախողման մասին» ԱԺ հայտարարության նախագիծն է, այլ կերպ ասած` վարչապետի իմփիչմենթի հայտարարության նախագիծ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930