Բաժիններ՝

Երևանում «Toyota»-ն բախվել է կայանված «BMW»-ին և գլխիվայր շրջվել. կա տուժած

Այսօր՝ սեպտեմբերի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 11:15-ի սահմաններում Մոլդովական 4/4 հասցեի մոտ «Toyota» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված «BMW» մակնիշի ավտոմեքենային:

Բախման հետևանքով «Toyota»-ն գլխիվայր շրջվել է, 1 հոգի էլ տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորի ինքնությունները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930