356 աշխատողներով՝ թվով 13 ԾԻԳ-երի պահպանման ծախսերը կազմում են 25 մլրդ դրամ
Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը` նշելով, որ այս տարի մոտ 300 մլրդ դրամով ՀՆԱ-ն պակաս կլինի, այսինքն` հարկերի մոտ 60 մլրդ թերակատարում կլինի:
Վ. Արամյանը հայտնեց, որ հարկատուների միջոցների ծախսի արդյունավետությունը բարձրացնելու համար նախարարությունը գնալու է Ծրագրերի իրականացման գրասենյակների (ԾԻԳ) համախմբման.
«Ֆինանսների նախարարությունն ունի 13 ԾԻԳ, 356 աշխատողներ, պահպանման ծախսերը` 25 մլրդ: Երբ այս ամենն ու վարչապետի հանձնարարականը համադրում ենք, արդյոք մենք կարո՞ղ ենք նույն արդյունքն պաահովել` օգտագործելով մեր ձեռքի տակ եղած ռեսուրսները: Կարծում եմ` այո: ԾԻԳ-երից չենք հրաժարվելու, գնալու ենք ԾԻԳ-երի համախմբման ճանապարհով»: