Վերջին շրջանում պարտքի «անոտոմիայում» արձանագրվում է ուշագրավ փոփոխություն: Իշխանությունը շեշտը դրել է ոչ թե արտաքին, այլ ներքին պարտքի կուտակման վրա: Եթե տարվա սկզբից արտաքին պարտքը աճել է մոտ 10 տոկոսով, ապա ներքին պարտքը՝ մոտ 30 տոկոսով: Կառավարությունը մոտ 1 միլիարդ դոլարին համարժեք դրամի պարտատոմս է վաճառել և դրանք պետք է ետ գնի բարձր տոկոսներով:
Գերմանացի հասարակականքաղաքական գործիչներն այցելել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:
Եգիպտոսում ապրում է շուրջ 8 հազար հայ: Նրանք հիմնականում կենտրոնացած են Կահիրե և Ալեքսանդրիա քաղաքներում։ Այդ քաղաքներում ունենք մարզական եւ մշակութային հաստատություններ, բարեսիրական և օգնության միություններ, երեք հայկական թերթ, որոնք դժվար պայմաններում հայապահպանման բարդ աշխատանք են իրականացնում։
Նոյեմբերի 1-ին, ժամը 17.23-ին տեղեկություն է ստացվել, որ Դալարիկ-Քարակերտ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 1-ի ժամը 19.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
ՀՀ Քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության վարույթում ավարտվել է իրենց ծառայողական պարտականությունները կատարող ոստիկանության աշխատակիցների նկատմամբ 2016 թվականի հուլիսի 19-ի երեկոյան կիրառված բռնությունների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի՝ 3 մեղադրյալների մասով նախաքննությունը։
Նոյեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը Տավուշի և Սյունիքի հովտային գոտիներում, Արագածոտնի և Վայոց ձորի նախալեռներում, Արարատյան դաշտում հնարավոր է 0-2 աստիճան ցուրտ:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 1-ին, ժամը 19:30-ի դրությամբ, Սիսիանից Գորիս տանող միջպետական ավտոճանապարհին խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 15-20 մ:
Զինված խմբավորման կողմից Երևանի ՊՊԾ գնդի գրավման դեպքի առթիվ հարուցված մի քանի քրեական գործ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՔԾ պետի տեղակալ Վլադիմիր Հովհաննիսյանը:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ Հովհաննես Հովհաննիսյանն ազատվել է Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։ Հովհաննիսյանը փոխնախարար էր նշանակվել ընթացիկ տարվա մարտի 9-ին:
Առատ ձյան պատճառով Դիլիջանի ոլորաններում` ճանապարհի դժվարանցանելիության հետ կապված, երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է Սևանից դեպի Դիլիջանի մուտք և թունելից մինչև Դիլիջան հատվածներում:
«Կառավարության համակարգի օպտիմալացման համատեքստում պետք է քննարկել նաև փոխմարզպետների օպտիմալացման հարցը»,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը:
«Քաղաքապետարանը տվել է քանդման թույլտվություն, ո՛չ պայթեցման, պայթեցման եղանակով ձևակերպում չի եղել այդ թույլտվության մեջ»,- այսօր այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը՝ խոսելով Տպարանի շենքի պայթեցման մասին:
Դիլիջանի ոլորաններում այս պահին կատարվում են ոչ միայն ճանապարհի մաքրման, այլեւ մեքենաների դուրսբերման աշխատանքներ:
Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի խորհրդի (այսուհետ՝ Խորհուրդ) 06.07.2015թ. թիվ ԿԳ/78-Ա որոշմամբ կարգապահական պատասխանատվության էր ենթարկվել փաստաբան Արմեն Ումրշատյանը:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 1-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, Արագածոտնի, Կոտայքի, Գեղարքունիքի, Տավուշի, Լոռու և Շիրակի մարզերում ձյուն է տեղում: Առատ ձյան պատճառով դժվարանցանելի է Դիլիջանի լեռնանցքը:
Այս տարվա փետրվարին Վանաձորում ծնված եռյակ տղաները ծնողների ու երկու քույրերի հետ բնակվում են սոցիալական ծանր պայմաններում Վանաձորի Երեւանյան 90 հասցեում գտնվող հանրակացարանի սենյակներից։
«Շատ ենք լսում կարծիքներ, որ, եթե բյուջետային ավիաընկերություն է, ուրեմն՝ մատուցվող ծառայությունների ցածր որակը ենթադրում է նաև անվտանգության խնդիրներ, բայց դա այդպես չէ»:
Ս. թ. նոյեմբերի 1-ին, ժամը 13.12 -ին եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով որոնողական աշխատանքները դադարեցվել են:
Ընտանիքի 4 անդամը պահածոյացված սնունդն օգտագործել են հոկտեմբերի 26-ին: Ուտելուց 24 ժամ անց առաջին հիվանդի մոտ ի հայտ են եկել բոտուլիզմին բնորոշ ախտանշաններ (ընդհանուր թուլություն, մշուշոտ տեսողություն, երկտեսություն, ձայնի խռպոտություն, կլման ակտի խանգարում): Ընտանիքի մյուս երեք անդամի մոտ բոտուլիզմին բնորոշ ախտանշաններն ի հայտ են եկել ուտելուց 3 օր անց:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 1-ին Գնդեվազ-Ջերմուկ հանրապետական նշանակության ավտոճանապարհի 2-րդ կմ-ում տեղի ունեցած քարաթափման հետևանքները վերացվել են:
Դատական ակտերի հարկադիր կատարման (ԴԱՀԿ) ծառայության արտաբյուջեն կազմում է 1 մլրդ դրամ: Այս մասին այսօր ԱԺ մշտական հանձնաժողովների նիստում 2017թ. բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ հայտնեց ՀՀ արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը:
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ օրերս արտառոց դեպք է գրանցվել Երեւանում. 16-ամյա աղջկա առեւանգումը կանխել են ընկերուհիները՝ իսկական դիմադրություն ցույց տալով երեք երիտասարդների։
Հարցին` նորմա՞լ է, որ ՀՔԾ-ն տեղեկություն է հրապարակում ՊՊԾ գնդի գրավման ժամանակ ոստիկանների մահվան մեջ մեղավոր անձանց բացահայտելու մասին, սակայն անուններ չի հրապարակում, Վ. Հովհաննիսյանը պատասխանեց, որ հրապարակման նյութի շրջանակները որոշում է կոնկրետ քննիչը, և, եթե վարույթն իրականացնող քննիչը որոշել է, որ այս ծավալի տեղեկություն պետք է տրամադրի, դա բխում է օրենքի պահանջից:
Երևանում յուրաքանչյուր քաղաքացիական դատավորի բաժին է ընկնում միջինում 1425 գործ, քրեականը` 80: Այս մասին այսօր ԱԺ մշտական հանձնաժողովների նիստում 2017թ. բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ հայտարարեց Դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը:
«Բյուջեի գումարը երբեք որևէ կառավարության օրոք որևէ պետությունում բավարար չէ, միշտ անհրաժեշտ են ավելի շատ գումարներ, բայց հնարավորություններն այսքան են»,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց Կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Հարությունյանը:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականի համաձայն` այսօր ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանն անցկացրել է Երևանի Հանրապետության 65 շենքի Բ մասնաճյուղում (նախկին առաջին տպարան) պայթեցման աշխատանքների թեմայով խորհրդակցություն, որին մասնակցում էին խնդրին առնչվող Հ;Հ ԱԻՆ ստորաբաժանումների ղեկավարները:
Նոյեմբերի 2-ին հանրապետությունում սպասվում են առատ տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում՝ հիմնականում ձյան տեսքով, առանձին ճանապարհահատվածներում սպասվում է բուք, ցածր տեսանելիություն և մերկասառույց:
Այսօր՝ 2017 թվականի պետական բյուջեի քննարկումների ժամանակ, պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը առաջարկ արեց կրճատել «Պատգամավորների պահպանման ծախսեր» հոդվածով և աշխատավարձի ֆոնդով սահմանված միջոցները և ուղղել այդ գումարները առողջապահական ծախսերին՝ մասնավորապես օնկոլոգիական հիվանդությունների մասով պետական համավճարը ավելացնելու համար:
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Յուրի Բաղդասարյանի լիազորությունները 2016 թվականի նոյեմբերի 2-ից համարել դադարած: