Կալիֆորնիայում հայտնաբերվել է անհետացած հայազգի 5-ամյա փոքրիկի մարմինը
Կալիֆորնիայում հայտնաբերվել է կորած 5-ամյա Արամազդ Անդրեսյան կրտսերի մարմինը այն բանից հետո, երբ քննիչները վերադարձել են Սանտա Բարբարա շրջանի Կաչումա լճի տարածք և փորձել են լրացուցիչ ապացույցներ գտնել, հաղորդում է CBS News-ը: Տղայի մարմնի հայտնաբերման ճշգրիտ վայրը չի հաղորդվում:
Հիշեցնենք, որ երեխայի մայրը հայտնել էր իր որդու անհետացման մասին ապրիլի 22-ին: Այդ նույն օրը երեխայի հայրը հայտնաբերվել էր անգիտակից վիճակում՝ իր մեքենայից ոչ հեռու։ Երեխային վերջին անգամ տեսել էին դրանից երկու առաջ, երբ հայրը երկու ազգականի հետ միասին նրան «Դիսնեյլենդ» էին տարել:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Los Angeles Times-ը, Լոս Անջելեսի շրջանի դատախազը սպանության մեղադրանք է ներկայացրել երեխայի հորը՝ ավագ Արամազդ Անդրեասյանին: Վերջինս քննիչների կողմից Լաս Վեգասում ձերբակալվել է: