![](/banners/BeFunky-design.jpg)
Արտաշատի տներից մեկի հյուրասենյակում օձ է հայտնաբերվել
![](https://168.am/wp-content/uploads/2017/04/odz-1.jpg)
Հունիսի 2-ին, ժամը 11:45-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Բաղրամյան փողոցի տներից մեկի հյուրասենյակում օձ է նկատվել, որին բռնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել հրշեջ փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Փրկարարները հայտնաբերել են լորտու տեսակի սողուն և տեղափոխել անվտանգ տարածք: