ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն ապրիլի 23-ին, ժամը 17:17-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Արփի գյուղի գազալցակայանում տեղի է ունեցել պայթյուն, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ապրիլի 23-ին ցավակցական հեռագիր է հղել ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին՝ ՀՀում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմակայանի պայմանագրային զինծառայող Դմիտրի Յալպաևի մահվան կապակցությամբ:
Ապրիլի 24-ի գիշերը և առավոտյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 24-ի ցերեկը, 25-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Բալթյան տարածաշրջանի ամենախոշոր հոգևոր կենտրոններից մեկում՝ Կաունասի Սբ. Պետրոս և Սբ. Պողոս Առաքյալներ Մայր տաճարում ապրիլի 23-ին, ժ. 18:00-ին Կաունասի արքեպիսկոպոս Լիոնգինաս Վիրբալասի կողմից կմատուցվի սուրբ պատարագ՝ նվիրված Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակին։
Միացյալ Նահանգների մայրաքաղաք Վաշինգտոնում նախագահ Դոնալդ Թրամպի նստավայրի՝ Սպիտակ տան առջեւ Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը շաբաթ երեկոյան մոմավառություն էր կազմակերպել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
Այսօր, երբ շատ դեպքերում գալիս են օտարածին անուններով, բնականաբար, քահանայի ցանկությամբ, նաև համաձայնեցնելով ծնողների հետ, օտարածին անունները փոխվում են, բայց այս դեպքում անվանափոխությունը կատարվում է միայն հոգևոր առումով, աշխարհիկ կյանքում անձը չի փոխում իր անունը:
Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ապրիլի 24-ին Համահայկական նվագախումբը դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ Հայաստանում առաջին անգամ կհնչեցնի հատված Սերժ Թանկյանի «Օրկա» սիմֆոնիայից։
Ախալքալաքի շրջանի Գումբուրդո հայաբնակ գյուղում օծվել է նորակառույց Սուրբ խաչ եկեղեցին։
Ապրիլի 22-ին, ժամը 17:36-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 150-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ապրիլի 23-ին, ժամը 00:00-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Բագրատունյաց պողոտայում՝ «Լճափ» բենզալցակայանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ապրիլի 22-ին, ժամը 22:10-ին ՀՀ ԱԻՆ տեղեկություն է ստացվել, որ ս. թ. ապրիլի 21-ին, ժամը 18:00-ի սահմաններում Արարատի մարզի Մասիս քաղաքում Հ. Ա.-ը դուրս է եկել տնից և չի վերադարձել. որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ապրիլի 22-ին, ժամը 23:26-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Մխիթար Գոշի փողոցի մոտակայքում այրվում է տնակ:
Ապրիլի 22-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն աշխատանքային այցով եղել է Տավուշի մարզում:
Ապրիլի 22-ին, ժամը 21:33-ին տեղեկություն է ստացվել, որ Աշտարակ-Թալին ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ամենասարսափելին այն էր, որ չգիտեր, թե ինչպես փոխել մտքերի ընթացքը, դա հնարավոր կլիներ, միայն եթե ընդհանրապես դադարեր մտածել: Բայց ինչպե՞ս: Իր ողջ գիտակցական կյանքում նա մտածել էր մի բան, ասել այլ բան, և նրան հավատացել էին, գնահատել, հարգել, միգուցե սիրել: Եվ ահա խնդրեմ. ամենաթաքուն բաներն այժմ հայտնի էին դառնում բոլորին:
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակի օրվա միջոցառումներով պայմանավորված` ապրիլի 23-ին և 24-ին Երևան քաղաքում կդադարեցվի տրանսպորտային միջոցների երթևեկությունը հետևյալ փողոցներում.
Մեր հասարակության մեջ տարածված երևույթ է, որ տարբեր հանգամանքների բերումով միջին տարիքից սկսած կանայք դադարում են սեռական կյանքով զբաղվել: 168.am-ը Երևանի պետական բժշկական համալսարանի սեքսոպաթոլոգիայի կլինիկայի սեքսոպաթոլոգ, սեքսոպաթոլոգիայի ամբիոնի դասախոս, բ.գ.թ., դոցենտ Վրեժ Շահրամանյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ խնդիրներ կարող են առաջանալ կնոջ մոտ, եթե նա դադարում է սեռական կյանքով զբաղվել:
2017 թվականի ապրիլի 22-ին ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Դուդկոյի 4 հասցեում գործող «Արգո» խանութի մոտ հայտնաբերվել է երիտասարդ տղամարդու դի։
Հագուստի խանութը տակնուվրա էր արված և թալանված. ի՞նչ էր արձանագրել տեսագրող սարքը։
Գյումրիի Բուլվարային փողոցի մոտ գտնվող Արգո խանութի մոտ ապրիլի 22-ին հայտնաբերվել է ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող 1996թ․ծնված Դմիտրի Սերգեյի Յալպաևի դին պարանոցի շրջանում սուր կտրող ծակող գործիքից ստացած վնասվածքով։
Հարցը հետևյալն է` զբոսաշրջիկը, գալով Հայաստան, որտեղ է ծախսում այդ գումարը, ինչն է իրեն հատկապես Հայաստանում հետաքրքրում, ինչն է, որ չի հավանում, որ տարածաշրջաններ է այցելում, որ հյուրանոցում է բնակվում և այլն: Այդ ամենը զբոսաշրջության արբանյակային հաշվի միջոցով կարող ենք ամփոփել:
«Գիտեք, ես սիրում եմ մարդկանց, ովքեր աշխատանքից չեն փախչում, ղեկավարում են հիմնարկ, որտեղ աշխատակիցներից ավելի շատ են աշխատում, քանի որ այս օրը պետք է գան, հաշվետվություն ներկայացնեն, թե ինչ են արել: Այսօր ուզում եմ հասկանալ՝ ով ում հետ է մրցակցում»:
Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Երևանի կառուցապատմանն ու շինարարության ոլորտի խթանմանը վերաբերող մի շարք հարցեր:
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն արդեն հայտարարել էր, որ ՍԱՊԾ սահմանային հսկիչ կետերի տվյալներով՝ Թուրքիայից Հայաստան այս տարվա ընթացքում լոլիկ չի ներկրվել: Այդուհանդերձ, Ծառայությունն իրացման շուկայում պարբերաբար ուսումնասիրություններ է իրականացնում՝ պարզելու նպատակով, թե որքանո՞վ է անվտանգ շուկայում իրացվող լոլիկը:
ՀՀ ՔԿ ԶՔԳՎ 8-րդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են պայմանագրային զինծառայող Նարեկ Հակոբյանի մահվան՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, մեկ անձ ձերբակալվել է։
«Ես ասել եմ ու նորից կրկնում եմ՝ սա մի քանի տարվա գործ չի, այլ տարիների երկարաժամկետ աշխատանք, և այս պահին չեմ կարող ասել, թե երբ այն կավարտենք, քանի որ պարբերաբար նոր անուններ, փաստեր են ի հայտ գալիս: Դա էլեկտրոնային տարբերակով է, և եթե որոշակի քանակի հասնենք, արդեն կհրապարակենք»:
Ապրիլի 22-ին, ժամը 14:00-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սայաթ-Նովա թաղամասի թիվ 5 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Քամին հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, 22-24-ը առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում` 20-25 մ/վ արագությամբ:
Լիբանանում Հայոց ցեղասպանության 102-ամյակին ընդառաջ մի շարք միջոցառումներ են անցկացվել:
«Մազարի Շարիֆի բազաներից մեկի վրա կատարված հարձակումից հայ խաղաղապահներից որևէ մեկը չի տուժել։ Նրանք շարունակում են կատարել իրենց ծառայությունը այլ բազայում»։