Բաժիններ՝

Լուկաշենկոն Ադրբեջանին միջուկային համագործակցություն է առաջարկել

Մինսկն ու Բաքուն միտված են որոնել ու կյանքի կոչել փոխշահավետ նախագծեր, հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ադրբեջանական Trend գործակալությանը տված հարցազրույցում, հայտնում է ԲԵԼՏԱ գործակալությունը՝ հղում կատարելով Լուկաշենկոյի մամուլի ծառայությանը։

Լուկաշենկոն արձանագրել է, որ Բելառուսն ու Ադրբեջանն ունեն «հզոր ինտելեկտուալ, կրթական, գիտական, տնտեսական, տեխնոլոգիական ու արտադրական պոտենցյալներ, և արդեն կան համագործակցության լավ արդյունքներ»։

Վերջինիս խոսքով՝ 2007-ից Գյանջայի ավտոմոբիլային գործարանում հավաքվել է 8 հազար «Բելառուս» տրակտոր և ավելի քան 3.5 հազար ՄԱԶ մակնիշի տեխնիկա։

2015թ. ադրբեջանական ձեռնարկությունը դարձել է ԵՏՄ-ի սահմաններից դուրս բելառուսական տրակտորների խոշորագույն հավաքող արտադրությունը։
«Մենք պատրաստ ենք ակտիվորեն մասնակցել սովորական առևտրի սահմաններից դուրս եկող նախագծերին։

Հաշվի առնելով բելառուսական կողմի փորձն ու առկա մշակումները միջուկային հետազոտությունների ոլորտում, առկա են ատոմային էներգետիկայի զարգացման համատեղ գործունեության հեռանկարներ»,- հայտարարել է Լուկաշենկոն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930