Բաժիններ՝

Վթար Արամ-Տերյան փողոցների խաչմերուկում. ուղևորը հիվանդանոցում է

Հուլիսի 27-ին, ժամը 00:40-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արամ-Տերյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:

Պարզվել է, որ իրար են բախվել «Peugeot» մակնիշի (վարորդ՝ 1988 թ. ծնված Հ. Լ.) 35 VO 298 և «Mazda» մակնիշի (վարորդ՝ 1990 թ. ծնված Մ. Մ.) 34 TF 742 պետհամարանիշերով ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Peugeot» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը հոսպիտալացվել է «Թիվ 1 համալսարանական հիվանդանոց»։

Փրկարարները փակել են գազի բալոնների փականները և հոսանքազրկել ավտոմեքենաները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս