Ֆիրդուսի շուկայի առևտրականներին տեղեր կհատկացվեն «Հրազդան» տոնավաճառում. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ֆիրդուսի շուկայի փակվելուց հետո տասնյակ առևտրականներ դիմել են ԱԺ նախկին պատգամավոր Աշոտ Աղաբաբյանին պատկանող «Հրազդան» տոնավաճառում աշխատելու հարցով։ Այս մասին մեր լրագրողին ասել է Աղաբաբյանը՝ նշելով, որ օգոստոսի 1-ից տոնավաճառում նրանց տեղեր կհատկացվեն:

Աղաբաբյանը հույս է հայտնել, որ դեռ շատերը կդիմեն, քանի որ ամիսներ առաջ առեւտրականների համար վարձավճարի գինը 50 հազարից հասցվել է 30-ի: Ըստ սեփականատիրոջ՝ այլ կերպ հնարավոր չէր, քանի որ առևտուր չկա։ «Իսկ այն, ինչ եղավ այս տարիներին, բոլորդ գիտեք, ովքեր էլ որ մնացել են տոնավաճառում, նրանք նվիրյալներ են, այդ վարձավճարների գումարներով ենք կարողանում հոգալ ստադիոնի վարձերը, ծախսերը»,- ասել է Աղաբաբյանը՝ կոնկրետ չնշելով, թե ներկա պահին որքան առևտրական է «կանգնում» «Հրազդան» տոնավաճառում:

Հիշեցնենք, որ երկու տարի առաջ ՊԵԿ ստուգումներից հետո «Հրազդան» մարզադաշտը և տոնավաճառը հայտնվեցին աննախանձելի վիճակում, ի վերջո՝ սնանկ ճանաչվեցին։ Աղաբաբյանի գործերն ավելի վատացան, երբ բացվեց Ծառուկյանի «Առինջ մոլը», և առեւտրականներից շատերը տեղափոխվեցին անվճար տաղավարներ»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։ 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31