Իշխանության իրավական թևը քննարկում է՝ ինչպես զսպել «Սասնա ծուռ» դարձած փաստաբաններին. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ իշխանության վերին էշելոններում մանրադիտակով հետևում են «Սասնա ծռերի» դատավարությանը և միջոցներ մտածում դատերի ժամանակ փաստաբանների, «ծռերի» գործողությունները զսպելու համար, քանի դեռ դրանք ավելի մեծ ակցիաների չեն հանգեցրել։

Եվ, ահա, իշխանության իրավական թևը քննարկում է, թե ինչ կարող են անել՝ զսպելու «Սասնա ծուռ» դարձած փաստաբաններին, որոնք միավորվել են իրենց պաշտպանյալների հետ եւ տապալում են դատերը։ Փաստաբանների հանդեպ, որպես պատժիչ գործողություն, կիրառում են Փաստաբանների պալատ բողոքներ գրելը, սակայն դրանք էլ բավարար չեն՝ ՓՊ-ն սանկցիաներ չի կիրառում նրանց նկատմամբ։

Օրինակ՝ իշխանության իրավական թևի ներկայացուցիչներից մեկը կարծիք հայտնեց, թե ուսումնասիրել են արտերկրի փորձը և, օրինակ, կարող են Դատական օրենսգրքի մեջ կետ ավելացնել, որով դատավորն իրավունք կունենա փաստաբանի նկատմամբ սանկցիա կիրառել՝ 3 օր կալանավորման տեսքով։

Կամ՝ ՌԴ-ի օրինակը, երբ փաստաբանների ատեստացիան, լիցենզավորումը կարգավորում է արդարադատության նախարարությունը, այլ ոչ թե Փաստաբանների պալատը, և իրենց խելոք չպահող փաստաբաններին կարող են նախարարի թեթեւ ձեռքով զրկել լիցենզիայից»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31