Բաժիններ՝

Ողբերգական վթար Կապանի օդանավակայանի մոտ. վարորդը և ուղևորուհին տեղում մահացել են

Հուլիսի 26-ին, ժամը 08:26 ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապանի քաղաքի օդանավակայանի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ, անհրաժեշտ է օգնություն: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։ Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Կապան-Գորիս հատվածի 6-րդ կիլոմետրին «BMW» մակնիշի 15 GC 500 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, շրջվել՝ հայտվելով դաշտամիջյան հատվածում, ինչի հետևանքով վարորդը և ուղևորուհին տեղում զոհվել են:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս