
Նորածին երեխայի առք ու վաճառքի գործը՝ դատարանում

2016 թ. ապրիլին նորածին երեխայի առք ու վաճառքի դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է, քրեական գործն ուղարկվել է Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան։
Գոհարիկ Խաչատրյանին, Կարինե Անտոնյանին և Ալլա Կարապետյանին, Քրիստինե Կիրակոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք կազմակերպել են խնամքը ստանձնելու նպատակով երեխայի առքը և ստանձնողի խնամքին հանձնելու նպատակով երեխայի վաճառքը և այդ նպատակով պաշտոնական փաստաթղթեր կեղծելը։
Քրեական գործը մակագրվել է Տաթևիկ Գրիգորյանին։