
Վթար Սևան-Երևան ճանապարհին. «RENO»-ն դուրս է եկել կամրջի երթևեկելի հատվածից. վարորդը տեղափոխվել է հիվանդանոց

Հունվարի 18-ին, ժամը 00.57-ին ահազանգ է ստացվել, որ Սևան-Երևան ավտոճանապարհի 14-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Պարզվել է, որ «RENO» մակնիշի 35 SN 122 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1976 թ. ծնված Ա. Ա.) դուրս է եկել կամրջի երթևեկելի հատվածից և հայտնվել ներքևի ավտոճանապարհին, ինչի հետևանքով Ա. Ա.-ը ստացել է մարմնական վնասվածքներ: Վերջինս հոսպիտալացվել է Սևանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են կայուն:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։