
Նոր նշանակումներ և կոչումների շնորհում ԱԻՆ-ում

Հունվարի 18-ին ՀՀ ԱԻ նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Հայկարամ Մխիթարյանի հրամանով նախարարության համակարգում կատարվել են մի շարք նոր նշանակումներ` ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնում, Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում, Բնակչության պաշտպանության և աղետների հետևանքների վերացման կազմակերպման և Փրկարար ուժերի վարչություններում, Երևան քաղաքի փրկարարական, ինչպես նաև՝ Արարատի, Տավուշի և Լոռու մարզային փրկարարական վարչություններում:
ՀՀ ԱԻ նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Հայկարամ Մխիթարյանի այլ հրամաններով` Փրկարար ծառայության կազմակերպման վարչության ծառայության կազմակերպման բաժնի պետ-վարչության պետի տեղակալ Հայկ Մնացականյանին և Արարատի ՄՓՎ Արարատի հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատար Աշոտ Միրզոյանին շնորհվել է փ/ծ փոխգնդապետի, իսկ Փրկարար ուժերի վարչության հատուկ բաժնի հրահանգիչ Անի Ամիրյանին և Լոռու ՄՓՎ ՃԿԿ օպերատիվ հերթափոխի հերթապահ հրահանգիչ Արտակ Պողոսյանին՝ փ/ծ լեյտենանտի կոչում: