
Երիտասարդը մեղադրվում է «Ֆեյսբուքում» անչափահաս աղջկա մերկ լուսանկարները տարածելու սպառնալիքով նրան սեռական հարաբերության հարկադրելու մեջ

Երիտասարդը հայտնվել է ամբաստանյալի աթոռին՝ սեռական հարաբերության հարկադրելու մեղադրանքով։
Քրեական գործի շրջանակներում նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, սպառնալով «Ֆեյսբուք» սոցիալական կայքի միջոցով տարածել անչափահաս աղջկա մերկ լուսանկարները, նրան հարկադրել է սեռական հարաբերություն ունենալուն:
ՀՀ քրեական օրենսգրքի 140-րդ հոդվածի 1-ին մասը, որով մեղադրանք է առաջադրվել երիտասարդին, որպես պատիժ՝ նախատեսում է ազատազրկում 1-3 տարի ժամկետով։