Արցախի դիրքերից մեկում զոհված Անդրանիկը Գեղհովիտից էր. ընտանիքի փոքր տղան. news.am
ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում ստացած 19-ամյա Անդրանիկ Մուսիկյանը Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ գյուղի բնակիչ էր: NEWS.am-ին Գեղհովիտի գյուղապետ Վարդան Պողոսյանը նշեց, որ Անդրանիկը ընտանիքի փոքր տղան էր, ունի իրենից երկու ավագ եղբայր: Անդրանիկի հարազատներին դեպքի մասին քիչ առաջ են տեղեկացրել:
Անդրանիկը զորացրվելու էր մեկ տարուց:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։