Բաժիններ՝

«Ես Ադրբեջանում մահվան ճիրաններից եմ փախել. այնտեղ վերադառնալն ինձ համար մահ է». Հայաստան տեղափոխված Շահին Միրզոև

Ընտանիքի հետ Ադրբեջանից Հայաստան տեղափոխված և ժամանակավոր ապաստան հայցած Թալիշական մշակույթի խորհրդի անդամ, թալիշական ազատագրական շարժման մասնակից, «Թալիշի Սադո» թերթի թղթակից Շահին Միրզոևը նույնպես մասնակցում էր «Ստեփանակերտի շրջափակման ճեղքումը. 25 տարի անց» փորձագիտական աշխատաժողովին, որը համախմբել էր  մի շարք փորձագետների, քաղաքական գործիչների: Նա աշխատաժողովի ընթացքում ելույթ ունեցավ՝ նշելով, որ Ադ րբեջանում գտնվելը իր եւ իր ընտանիքի համար ռիսկային էր:

«Ես Ադրբեջանում մահվան ճիրաններից եմ փախել: Նորից այնտեղ վերադառնալն ինձ համար մահ է: Իսկ Հայաստան գալու առումով ես չեմ սխալվել»,- ասաց նա:

Շահին Միրզոեւի խոսքով՝ Թալիշստանն այսօր ունի նույն ճակատագիրը, որի մասին հիմա խոսվում է Ղարաբաղի դեպքում: «Կարելի է ասել՝ այն շրջափակման մեջ է: Թալիշներն այսօր Ադրբեջանում մուտք չունեն որևէ հեռուստատեսության կամ ռադիոյի եթեր, չեն կարողանում բարձրացնել իրենց հուզող հարցերը։ Ադրբեջանում սեփական լեզվով ռադիո, հեռուստատեսություն դասագրքեր պահանջելը նշանակում է դառնալ անջատողական ու ազգի թշնամի: Նրանք էլ, ովքեր մի փոքր խոսում են իրենց՝ թալիշցի լինելու մասին, բանտարկվում են կամ սպանվում: Ադրբեջանից Ռուսաստան է փախել ավելի քան 300 հազա ր թալիշ, քանի որ նրանց հետապնդում են: Ավելի քան 2 միլիոն թալիշներ են բնակվում Ադրբեջանում, ինչպե՞ս կարելի է նրանց ոչնչացնել, եւ աշխարհն ուղղակի կողքից հետեւի»,-շեշտեց նա:

ՀՀ ԱԳՆ-ն փոտրվարի 11-ին հայտարարել է, որ Հայաստանի իշխանություններին է դիմել Շահին Միրզոևը՝ խնդրելով իրեն տրամադրել ժամանակավոր ապաստան, քանի որ հանդիսանալով Թալիշական մշակույթի խորհրդի անդամ, Թալիշական ազատագրական շարժման մասնակից, «Թոլիշի Սադո» թերթի թղթակից՝ ստիպված է եղել փախչել Ադրբեջանից՝ ազգային և կրոնական փոքրամասնությունների հանդեպ բռնաճնշումների ու նրանց իրավունքների կոպտագույն ոտնահարումների պատճառով, և ընտանիքով ժամանել Հայաստան։ Հայաստանի իշխանությունները դրական են արձագանքել Շահին Միրզոևի խնդրանքին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս