«ՎիվաՍել» ընկերության մասնաճյուղի հարևանությամբ, մի տղամարդ դանակը դրել է իր պարանոցին և սպառնում է ինքնասպան լինել
Սեպտեմբերի 30-ին, ժամը 11:45-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավիթաշեն վարչական շրջանի 4-րդ թաղամասում գտնվող «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գրասենյանի մոտակայքում քաղաքացին փորձում է ինքնասպան լինել՝ կոկորդը կտրելու միջոցով. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը 1962 թ. ծնված Ռ. Պ.-ի ինքնասպանության փորձը կանխվել է տեղի ուժերով:
Մինչ շտապօգնության աշխատակիցների մոտենալը փրկարարները քաղաքացի Ռ. Պ.-ին տեղում ցուցաբերել են անհրաժեշտ օգնություն: Վերջինս հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ:
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի