Բաժիններ՝

Բաղանիս գյուղի սկզբնամասում ավտոմեքենա է կողաշրջվել

Սեպտեմբերի 30-ին, ժամը 10:47-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Բաղանիս գյուղի սկզբնամասում «Reno logan» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել. տուժածներ չկան:

Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Իջևան-Բաղանիս ավտոճանապարհի 35-րդ կմ-ին «Reno logan» մակնիշի 34 QT 750 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Մ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել. տուժածներ չկան:

Փրկարարները հոսնքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, ուղղել և դուրս բերել ճանապարհի երթևեկելի հատված:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս