
Ողբերգական դեպք Երևանում. 23-ամյա երիտասարդը հայտնվել է իր ավտոմեքենայի տակ ու տեղում մահացել. հայտնի է նրա ինքնությունը

Սեպտեմբերի 30-ին, ժամը 05:16-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կաշեգործների փողոցի վերջնամասում՝ շինհրապարակում, քաղաքացին հայտնվել է իրեն պատկանող ավտոմեքենայի տակ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ 1994 թ. ծնված Հ. Զ.-ը հայտնվել է «Peugeot» մակնիշի 20 SS 901 պետհամարանիշով ավտոմեքենայի տակ, ով տեղում մահացել է: Փրկարարները դին դուրս են բերել ավտոմեքենայի տակից: