Նորածնին զուգարանը նետած 32-ամյա կինը հղիությունը թաքցրել է բոլորից, երեխան լույս աշխարհ է եկել առողջ, մայրն անգամ ճիչն է լսել. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Տավուշի մարզում օրերս սարսափելի դեպք է գրանցվել: 32-ամյա մայրը լույս աշխարհ է բերել առողջ երեխա ու նետել զուգարանը՝ սպանելով նրան: «ՀԺ»-ի աղբյուրը հայտնեց, որ կինը ծննդաբերել է հղիության 8-րդ ամսում՝ պատշգամբում: Կնոջը դեպքից հետո տեղափոխել են Բերդի բժշկական կենտրոն:

Մեր տեղեկություններով, 32-ամյա կինը ամուսնացած չի եղել, հղիությունը թաքցրել է բոլորից: Կնոջը հիվանդանոց ընդունելուց հետո դեպքի վայր են ժամանել ոստիկանության Բերդի բաժնի աշխատակիցները:

Մեզ հայտնի դարձավ, որ կինն իրավապահներին հայտնել է, որ երեխան լույս աշխարհ է եկել առողջ, մայրն անգամ երեխայի ճիչն է լսել:

Բերդի բժշկական կենտրոնի մանկաբարձա-գինեկոլոգիական բաժնի վարիչ Արմեն Գալստյանը մեզ հայտնեց, որ կնոջ վիճակը ներկայումս լավ է, երկուշաբթի նրան դուրս կգրեն: Ծննդատան վարիչի խոսքով, կինը, որպես հղի, որևէ տեղ հաշվառված չի եղել»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930