Տարեկան 40-50 հազար քաղաքացու արտագաղթի պատկերը. տաքսիների ուղևորները նվազել են. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում ուղևորափոխադրումները նվազել են: Հայտնի փաստ է, որ դրանք անմիջականորեն արտացոլում են երկրի ժողովրդագրական վիճակը:

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ այս տարվա 9 ամիսներին ՀՀ-ում ուղևորափոխադրումները 3.2 տոկոսով նվազել են: Այս տարվա 9 ամիսներին նվազել են ավտոմոբիլային փոխադրումների ծավալները՝ 4.1 տոկոսով: Ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորափոխադրումների ծավալների անկման պատճառը մեկն է` ուղեւորների նվազումը: Պաշտոնական տվյալներով` ամեն տարի Հայաստանից արտագաղթում է մոտ 40-50 հազար մարդ: Ակնհայտ է, որ նրանց բացակայությունը իր ազդեցությունն է ունեցել նաև ուղևորափոխադրումների ծավալների վրա»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։ 

Տեսանյութեր

Լրահոս