Ճանապարհային ոստիկանության կողմից չեն բեկանվում միայն նման կամ նմանատիպ այլ փաստերով կայացված որոշումները, ինչն օրինական է և իրավաչափ:
Բացահայտվեց անօրինական թմրաշրջանառության մի ամբողջ շղթա:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը մարտի 13-ին, ժամը 17:58-ին ահազանգ է ստացել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծ փողոցի թիվ 77 շենքի շքամուտքում տեղի է ունեցել պայթյուն. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Նույն օրը՝ ժամը 19 :40-ին, Վաղարշապատի հիվանդանոցից ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ «աջ կոպի հեմատոմա, սալջարդ» ախտորոշմամբ հիվանդանոց բուժօգնության են ընդունվել Միքայել Բաբոյանը և հայտարարել, որ վնասվածքն ստացել է Ջրառատ գյուղում վիճաբանության ժամանակ:
Երևան քաղաքի Չարենցի փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկի սենյակներից օձ է հայտնաբերվել: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բռնել են պոլիտ տեսակի օձին և տեղափոխել անվտանգ տարածք:
Հայաստանի պաշտպանության նախարարությունն ընդլայնում է հայկական զինված ուժերում պայմանագրային զինծառայության հնարավորությունները: Մարտի 12-ին Վայոց Ձորի մարզում ԵԿՄ, «Հայդուկ» ջոկատի և բանակի հետ համագործակցող տարածքային կառույցների ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
արտի 13-ին, ժամը 16:06-ին տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Տավուշ գյուղի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Մեր թուլացումը լինելու է բոլորի թուլացումը: Մեր ուշադրության ֆիքսացիան ցրված է, մեկ դաշտի վրա չի գտնվում: Մեր մեջ առաջանում է բնազդը, մենք անում ենք ենթագիտակցորեն քայլեր, բայց մենք մեր կյանքը բարեկեցիկ չենք դարձնում: Որովհետև սովոր ենք սպասելու, որ հերթական արհավիրքն է գալու: «Հիմա պետք է վատ լինի, որովհետև մինչև հիմա լավ էր»: Այս սպասումը մեզ թույլ չի տալիս, որ մենք մեր իրականությունը ղեկավարենք լիարժեք»:
Ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ՝ տաքսու վարորդների շրջանում անցկացվել է հարցում: Հարցման արդյունքների և տաքսու վարորդների դիրքորոշման մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց «Անհատ տաքսու վարորդների անկախ արհեստակցական կազմակերպության» նախագահ Սերգեյ Գյոզալյանը:
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ Արտաշատ քաղաքում ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Մեկ անձ ձերբակալվել է։
Մարտի 13-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, մարտի 13-ի ցերեկը, մարտի 14-17-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են կարճատև տեղումներ, լեռնային գոտիներում թաց ձյան և ձնախառն անձրևի, նախալեռնային և հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով:
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Հրազդան քաղաքում տեղի ունեցած մահվան ելքով ավտովթարի դեպքի առթիվ: Միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու վթարի պատճառները:
Ոստիկանության պետի տեղակալ Լեւոն Երանոսյանի եղբայրը՝ Լեռնիկ Երանոսյանը, մարտի 12-ին երեկոյան տեղափոխվել է հիվանդանոց:
Հենց ձեզնից յուրաքանչյուրը հասկանա, թե իր ելակետը որն է՝ զբաղվածություն, գործազրկություն, միջին աշխատավարձ, սեփական եկամուտներ, ծառայությունների արժեք և այլն՝ ինքներդ ձեր հիվանդությունները, բացթողումներն ու առավելությունները տեսնելու եք:
Այսպես, ՃՈ հետաքննիչ Ա. Մովսիսյանը, 14.12.2015թ.-ին վթարի վերաբերյալ ստացված ահազանգով ժամանել է դեպքի վայր` Վայք քաղաքի Շահումյան փողոց և տեղեկացել, որ իր ծանոթ, վարորդական իրավունքի վկայական չունեցող Գևորգ Խաչատրյանը «ՎԱԶ 21-213» մակնիշի ավտոմեքենայով խախտել է ճանապարհային երթևեկության կանոններն ու ընդհարվել «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենային, որի վարորդը վթարի հետևանքով կրել է 622.200 ՀՀ դրամի գույքային վնաս:
ՀՀ պաշտպանության նախարարության և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի միջև ձեռք է բերվել համաձայնություն, ըստ որի՝ 2016թ. ապրիլյան պատերազմի ժամանակահատվածում միայն մարտական հերթապահության մեջ ընդգրկված զինծառայողները, որոնք մարտական գործողություններին չեն մասնակցել և արդեն զորացրվել են, ՀՀ բուհերում սովորելիս կարող են օգտվել լրացուցիչ 20 տոկոս զեղչից։
Ամերիկյան հեղինակավոր The New York Times պարբերականն անդրադարձել է Հայաստանում լայն տարածքում ունեցող արարողություններից մեկին` «ատամհատիկին»:
Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը դերասան Վարդան Պետրոսյանին պայմանական վաղաժամկետ ազատելու որոշում է կայացրել:
Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի կապակցությամբ Նիդերլանդներում հայ համայնքն անցկացնելու է միջոցառումների շաբաթ:
Մարտի 12-ին, ժամը 00.10-ին հիվանդանոցից ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ «շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել 1982 թ. ծնված Մուշեղ Գ.-ն, 1989 թ. ծնված Գոհար Զ.-ն և 2010 թ. ծնված Մարի Զ.-ն, ովքեր թունավորումը ստացել են իրենց տանը գազի կաթսայից շմոլ գազի արտահոսքի հետևանքով:
Մարտի 11-ին, ժամը 19.25-ին, «Հարավ-Կովկասյան երկաթուղի» ՓԲԸ անվտանգության ծառայությունից ոստիկանության Մեծամորի բաժնում հաղորդում է ստացվել, որ Երևան-Գյումրի 2.834-րդ կմ-ի 3-4 պիկետում՝ Մրգաշատ գյուղի հատվածում, թիվ 682 համարի էլեկտրաքարշի տակ մարդ է ընկել:
Հայ առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմի առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը կգլխավորի հանուն խաղաղության ամենամսյա աղոթքը, որը կազմակերպել է Սուրբ Էգիդիայի համայնքը:
Ժամը 17։00-ի սահմաններում Գյումրի քաղաքից դեպի Մայիսյան գյուղ տանող ճանապարհահատվածի 23-րդ կմ հատվածում բախվել են ՌԴ քաղաքացի, ժամանակավորապես Գյումրիում բնակվող 60-ամյա Հենրիկ Մկրտչյանի վարած Volkswagen Jetta մակնիշի 34 ՍM 547 համարանիշի և Շիրակի մարզի Կաքավասար գյուղի բնակիչ, 31-ամյա Արկադի Ապիկյանի վարած Toyota Camry մակնիշի 97 CG 777 համարանիշի ավտոմեքենաները։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ մարտի 13-ին` պլանային եւ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն:
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 8-րդ հոդվածի 7-րդ մասի` Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ` քվեարկության օրվանից առաջ 20-րդ օրը, ՀՀ ոստիկանությունը հրապարակում է Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը` նշելով նաև ըստ գտնվելու վայրի ընտրողների և հաշվառում չունեցող ընտրողների թիվը:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 13-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Նոյեմբերյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը` 70 մ:
Մարտի 12-13-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Այսօր Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում տեղի ունեցած միջադեպով ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկվել են անհրաժեշտ միջոցառումներ:
Հայկական ընտանիքը մշտապես համարվել ու ներկայումս էլ համարվում է սրբություն։ Բայց պարզվում է կա մարդկանց մի խումբ, որի բարոյականության նորմերը գիտակից մարդու համար դժվար ընկալելի են, թեեւ դրանք դժվար է նաեւ բարոյականության նորմեր համարել։