
Վթար Իջևան-Դիլիջան ավտոճանապարհին

Հոկտեմբերի 14-ին, ժամը 20:21-ին տեղեկություն է ստացվել, որ Մ-4 ավտոճանապարհի Իջևան-Դիլիջանի հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Իջևան-Դիլիջանի հատվածի 20-րդ կմ-ին «Honda Elysion» մակնիշի 4815 տրանզիտ պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1961 թ. ծնված Ա. Հ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 2 մ կողասահել դեպի ձորը. ավտոմեքենան ավտոճանապարհի երթևեկելի հատված դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան: