
«Յուրաքանչյուրս ունենք Երևանի մեր սիրելի անկյունները, որոնց հետ ջերմ ու անփոխարինելի հուշեր են կապված». Կարեն Կարապետյան

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորական ուղերձէ հղել Երևանի օրվա առթիվ
«Սիրելի՛ երևանցիներ,
Այսօր նշում ենք մեր արևաշատ մայրաքաղաքի 2799-րդ տարեդարձը։ Վստահ եմ, որ յուրաքանչյուրս ունենք Երևանի մեր սիրելի անկյունները, որոնց հետ ջերմ ու անփոխարինելի հուշեր են կապված:
Սրտանց շնորհավորում եմ բոլորիս և մաղթում, որ Երևանի մի մասնիկը միշտ ապրի մեր մեջ, որ երբեք չկասկածենք, որ ապրում ենք աշխարհի ամենաջերմ, գեղեցիկ, յուրահատուկ քաղաքում, իրեն բնորոշ համ ու հոտով, և մենք մեր գործուն մասնակցությունը կարող ենք ունենալ մեր հին ու նոր մայրաքաղաքն էլ ավելի լավը դարձնելու գործում»: