
«Նաիրիտ» գործարանում տղամարդու դի է հայտնաբերվել. քաղաքացին որոնվում էր Ոստիկանության կողմից. Shamshyan.com

Երեկ՝ հոկտեմբերի 14-ին, ահազանգ է ստացվել 1-03 շտապօգնության կայանից, որ Շենգավիթ վարչական շրջանի Արտաշատի խճուղի 5/1 հասցեում «Նաիրիտ 2» գործարանի տարածքում տղամարդու դի կա:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, նշված վայր են ժամանած ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Երևան քաղաքի Շարուրի փողոցի բնակիչ, 86-ամյա Սերյոժա Սիմոնյանն էր:
Դատաբժշյկի նախնական եզրակացության համաձայն՝ Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Կայքի տեղեկություններով՝ մահացած Ս. Սիմոնյանը այս տարվա հոկտեմբերի 7-ից որպես անհայտ կորած որոնվում էր Ոստիկանության Շենքավիթի բաժի կողմից:
Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում։