Սայաթ-Նովա պողոտայում գտնվող «Կոնվերս բանկ»-ի մասնաճյուղը թալանելու կասկածանքով ձերբակալված Երեւանի բնակիչներ, 1988 թ. ծնված Դավիթ Գրիգորյանը, 1987 թ. ծնված Արսեն Գրիգորյանը եղբայրներ են:
Փրկարարները Կորեայի ձորում, Զովունի գյուղի մոտակայքում և Քանաքեռավան գյուղի մոտակա ձորում իրականացրել են որոնողափրկարարական աշխատանքներ, սակայն ապարդյուն:
Քրեական հեղինակություն Դոն Պիպոյի (Արթուր Ասատրյան) սպանությունը նախապատրաստելու մեղադրանքով կալանավորված Արկադի Քոչինյանի կյանքին վտանգ է սպառնում։
Երեկ մայրաքաղաքի որոշ դպրոցների եւ բուհերի սաներ մի քանի ժամ դասերին ներկա գտնվելուց հետո ուղարկվեցին տներ: Պատճառը՝ սպասվող քամին էր, որն, ըստ էության, բնավ Երեւանի համար չէր կանխատեսվել: Այսպես, հոկտեմբերի 15-ին ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն` երեկ օրվա երկրորդ կեսին սպասվում էր քամու ուժգնացում, եւ հնարավոր էր ծառերի կոտրվելու եւ տանիքների վնասման վտանգ, մասնավորապես Լոռու, Տավուշի եւ Գեղարքունիքի մարզերում:
Քննությամբ պարզվել է, որ դեպքից առաջ մի երիտասարդ գնացել է բանկի նշված մասնաճյուղ և կառավարչին հայտնել 60.000 Եվրո՝ ԱՄՆ դոլարով փոխանակելու մտադրության մասին և ձեռք բերել նախնական պայմանավորվածություն։ Նշված խոշոր գործարքը կատարելու պատրվակով հոկտեմբերի 9-ին մասնաճյուղի կառավարչի մոտ է մտել մեկ այլ երիտասարդ և գրավոր սպառնացել պայթեցնել՝ չհրկիզվող պահարանում առկա գումարն իրեն չտալու դեպքում, ապա հափշտակել առանձնապես խոշոր չափի գումարը և դիմել փախուստի։
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Ոստիկանները բացահայտեցին 5 ամիս առաջ կատարված գողությունը. գողացվել էին բանկային քարտեր:
Հոկտեմբերի 16-ին, ժամը 16:10-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Մասիս քաղաքի «Կոնտինենտալ» ռեստորանային համալիրի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանից 168.am-ը փորձեց ճշտել, թե որքանո՞վ է համապատասխանում իրականությանը Երևանի տոնի առթիվ «Երևան, սիրո քաղաք» նկարով և տպագրությամբ տոնի մասնակիցներին բաժանված վերնաշապիկները հետ վերադարձնելու հրահանգ տալու մասին շրջանառվող լուրերը:
«Տարվա ընթացքում ծնված աղջիկների և տղաների թվերը պետք է հարաբերակցել միմյանց: Իդեալական համամասնությունը պետք է լինի 102-106: Բնության կողմից ընդունված համամասնություն է, որ տղաները ծնվում մոտ 5 տոկոսով ավելի շատ: Հայաստանում, սակայն, 6 տոկոսով ավելի է: Սակայն այդ ցուցանիշն ավելի բարձր էր 5 տարի առաջ, երբ 115-100 էր: Այս տարիներին ցուցանիշի կարգավորում ենք նկատում: Այս տարվա առաջին 6 ամսին թիվը նվազող էր՝ 110-100»,-ասաց Հայրապետյանն ու հույս հայտնեց, որ մինչև տարվա վերջ ցուցանիշը չի փոփոխվի:
Ռ. Այվազյանը ոստիկանության ԵՔՎ Կենտրոնական բաժնում հաղորդում, ապա բացատրություններ է տվել այն մասին, որ ՀՀ վարչական դատարանի նախկին դատավորը «Ոսկեկոթ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված հայցն իր վարույթ ընդունելու համար որպես պետական տուրք պահանջել է վճարել 3.000.000 ՀՀ դրամ: Քաղաքացին հայտնել է, որ 2011թ.-ի հոկտեմբեր ամսվա ընթացքում դատավորին վճարել է վերջինիս պահանջած գումարը, սակայն հետագայում պարզել է, որ պետական տուրքը կազմել է 20-30 հազար ՀՀ դրամ: Արդյունքում, ըստ Ռ. Այվազյանի, դատավորը խաբեությամբ և իր վստահությունը չարաշահելու եղանակով իրենից ստացել է 3.000.000 ՀՀ դրամ, որից որևէ պետական տուրք չի վճարվել:
«Յուրաքանչյուրը փորձում է շահերը հասկանալ, ոմանք Ռուսաստանի շահերն են տեսնում, ոմանք՝ ԵՄ-ի։ Իսկ այդ ամբողջի մեջ հիմնական խնդիրը՝ ընտանիքներում բռնությունը, կենտրոնական թեման չէ։ Կարծում եմ՝ մի քիչ կրքերը կհանգստանան, օրենքը կընդունվի, և ոչ մեկն ուշադրություն չի դարձնի։ Այդ օրենքի ընդունումով մեզ մոտ ոչ մի հեղափոխական բան չի լինի»։
Արդեն մի քանի օր է՝ աշխարհահռչակ «System of a Down» ռոք խմբի երգիչ, երգահան Սերժ Թանկյանը Հայաստանում է:
Անշուշտ, մեծ է այն դերը, որը մշտապես վերապահված է եղել զանգվածային լրատվամիջոցներին՝ որպես հանրության իրազեկվածությունն ապահովող կարևոր օղակի:
Հետիոտնի անփութություն. անողոք փաստեր ու վիճակագրություն։
Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել Երևանի Սայաթ-Նովա փողոցի «Կոնվերսբանկ»-ի մասնաճյուղի կողոպուտի բացահայտման վերաբերյալ: Տեսանյութում մանրամասն նկարագրված են հանցագործության բացահայտմանն ուղղված աշխատանքները և հանցագործներին հայտնաբերելու և բերման ենթարկելու գործողությունները:
Հսկիչները նշել են, որ ճանաչման ներկայացված անձինք գտնվել են դեպքի վայրում, սակայն ակտիվ գործողություններ, որևէ բռնի գործողություն չեն կատարել։ Քննություն է տարվում՝ դեպքին մասնակից մյուս անձանց ինքնությունը պարզելու, նրանցից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու, վագոն-տնակը հրկիզած անձին հայտնաբերելու ուղղությամբ։
Մեծապես կարևորելով ձեր ուսերին դրված պարտականությունն ու պատասխանատվությունը` վստահորեն ասում եմ՝ դուք մեր պետության կայացման ու առողջ հասարակության ձևավորման շղթայի կարևոր օղակն եք, յուրաքանչյուր քաղաքացու և պետության բարձրախոսը:
Թատրոնի եւ կինոյի նշանավոր դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը բուժընթաց է անցնում:
Տեխնիկական խնդիրներով պայմանավորված 2019թ. խաղարկային վիզաների կամ գրին քարտի խաղարկության ծրագրով մասնակիցների գրանցումը սկսվում է նորից, և բոլոր նրանք, ովքեր խաղարկության մասնակցության համար գրանցվել են մինչև 2017թ. հոկտեմբերի 18-ը, պետք է ևս մեկ անգամ գրանցվեն, որպեսզի հայտը մասնակցի խաղարկությանը: Հասկանում ենք, որ սա անհարմարություն է ստեղծում արդեն իսկ գրանցված անձանց համար, սակայն գործընթացի ամբողջականությունն ու անաչառությունն ապահովելու համար, մենք ստիպված ենք գրանցումը վերսկսել:
ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունը չի բացառում նույն մարզերում քամու ուժգնացման կրկնություն երեկոյան ժամերին, ուստի հորդորում ենք պահպանել վերը նշված նախազգուշացումը:
63-ամյա տղամարդը ինքնասպան է եղել՝ իր տան տան սենյակի դռան շրջանակի վերևի հատվածից էլեկտրական մալուխով կախվելու միջոցով:
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 13-ից 16-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 25 դեպքից բացահայտվել է 22-ը։
Հոկտեբերի 17-ի գիշերը Սյունիքում և Արցախում սպասվում է անձրև և ամպրոպ:
Փրկարարները մասնատել են ծառը և հեռացրել ճանապարհի երթևեկելի հատվածից:
ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն` այսօր` հոկտեմբերի 16-ին, օրվա երկրորդ կեսին սպասվում է քամու ուժգնացում, և առկա է ծառերի կոտրվելու և տանիքների վնասման վտանգ, մասնավորապես ՀՀ Լոռու, Տավուշի և Գեղարքունիքի մարզերում:
Երևանի մի շարք դպրոցներում դասերն ընդհատվել են։ Դպրոցների տնօրինությունն ու ուսուցիչները երեխաներին ուղարկել են տուն՝ նշելով, որ սպասվում է փոթորիկ։ Այս մասին 168.am-ին տեղեկացրին Երևանի թիվ 71, 114, 106, 48 և այլ դրպոցներում սովորող երեխաների ծնողները։
Երևանում և հանրապետության մյուս հատվածներում նման ուժեղ քամիներ չեն կանխատեսվում։
Հոկտեմբերի 16-ին, ժամը 08:25-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Քաղսի գյուղի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: