Մանրամասներ՝ Հրազդան-Երևան ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթարի դեպքից
Հոկտեմբերի 16-ին, ժամը 08:25-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Քաղսի գյուղի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 37-րդ կմ-ին «Toyota ipsum» մակնիշի RU 545 CO պետհամարանիշի (վարորդ՝ 1986 թ. ծնված Ս. Չ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ճանապարհի բաժանարար հատվածքում գտնվող գովազդային վահանակի սյանը և բռնկվել: Վարորդը տեղում մահացել է:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 08:48-ին, մարվել՝ 09:00-ին: Ամբողջությամբ այրվել է «Toyota ipsum» մակնիշի RU 545 CO պետհամարանիշի ավտոմեքենան:
Փրկարարները վարորդի դին դուրս են բերել մեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, իսկ հատուկ տեխնիկայի օգնությամբ ավտոմեքենան տեղափոխել՝ ավտոքարշակի վրա: