![](/banners/BeFunky-design.jpg)
«Խորհուրդ ենք տալիս ցուցաբերել հնարավորինս զգոնություն». Գագիկ Սուրենյան
![](https://168.am/wp-content/uploads/2016/11/gagik-surenyan.jpg1_.jpg)
ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Հատուկ կործանարար փոթորիկ ստեղծողների համար կրկնում եմ մեր երեկվա կանխատեսումը: Հոկտեմբերի 16-ին առանձին շրջաններում՝ հատկապես Լոռիում, Տավուշում և Գեղարքունիքում սպասվում է քամու ուժգնացում՝ 25-30մ/վ արագությամբ, հնարավոր է կոտրվեն ծառեր և վնասվեն տանիքներ, ուստի ազգաբնակչությանը խորհուրդ ենք տալիս ցուցաբերել հնարավորինս զգոնություն: Երևանում և հանրապետության մյուս հատվածներում նման ուժեղ քամիներ չեն կանխատեսվում»: